Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ես ստանում եմ 130 հազար դրամ աշխատավարձ, դրանով հնարավոր է օգտվել տրանսպորտից, գնել հաց, ձեթ, կարտոֆիլ ու սոխ». Ջուլիետա Ստեփանյան

ՀՀ վաստակաոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է դերասանների չնչին աշխատավարձի մասին խնդիրը:

Դեռ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էր վերանայել դերասանների աշխատավարձը, սակայն մինչ օրս որևէ վերանայում չի եղել:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ու նշեց՝ վաստակավոր արտիստը մեր երկրում ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, որից 40-ը պահումներեն են:

«Ես մինչ օրս ստանում եմ 130 հազար դրամ: Ես շատ հույս ունեի, որովհետև մենք՝ դերասաններս մի քիչ էմոցիոնալ մարդիկ ենք, հավատացող ենք, ես շատ էի հավատում, բայց ոչինչ չփոխվեց: Ասելիք շատ ունեի, բայց հիմա ամեն ինչ փակվել է և ասելիք նույնիսկ չունեմ:

Արդեն անտարբեր եմ դարձել, դա շատ վատ բան է, անտարբերությունից վատ բան չկա, բայց այլևս ուժը չի հերիքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց՝ հասկացել ենք, որ անիմաստ է խոսել, ոչինչ չի փոխվում:

«Ուզում ես վեր կաց բողոքիր, ուզում ես գոռա հրապարակում կամ նույնիսկ ոռնա, ոչի՛նչ չի փոխվում, ոչինչ»,- նշեց դերասանուհին ու փորձեց պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այդ չնչին աշխատավարձով, եթե կողքից այլ եկամուտ չլինի:

«Ես չգիտեմ, ինչ կարելի է անել, եթե տրանսպորտով ես ման գալիս, կբավականացնի տրանսպորտի, հացի, ձեթի, կարտոֆիլի, սոխի ու մանր-մունր բաների: Եթե դերասանը կողմնակի եկամուտ չունեցավ, բոմժի կարգավիճակում է հայտնվում»,- խոստովանեց Ջուլիետա Ստեփանյանը:

Կողմնակի եկամուտները ֆիլմերն ու սերիալներն են:

«Իսկ 130 հազար դրամը դա «բարձր» է համարվում, քանի որ Վաստակավոր արտիստի աշխատավարձն է, իսկ, նրանք, ովքեր Վաստակավոր չեն և այլ եկամուտ չունե՞ն: Պատկերացնո՞ւմ եք, ո՞նց կարելի է ապրել այդ չնչին կոպեկներով մի ամբողջ ամիս: Դա դեպրեսիայի պատճառ է դառնում»,- նշեց մեր զրուցակիցն ու խոստովանեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը:

«Ժամանակին ամպագոռգոռ բառեր էի ասում, որ, եթե ոչ մի կոպեկ էլ չտան, ես թատրոնից դուրս չեմ գա։ Ես ինձ հիմա բռնել եմ իմ սուտի մեջ: Սուտ է, եթե չունենամ ֆիլմեր կամ ամուսինս չունենա ֆիլմեր ու այլ նախագծեր, մենք չենք կարող ապրել։

Իսկ ի՞նչ  ասեն մյուսներն, որոնք չունեն այդ հնարավորությունը՝ հատկապես երիտասարդները»,- մտահոգություն հայտնեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ Սունդուկյան թատրոնում հիմա առաջվա նման զբաղվածություն չունի, միայն 2 ներկայացման մեջ է ներգրավված:

«Ես նաև 2 ներկայացումով զբաղված եմ Նարեկ Դուրյանի մոտ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ իրենցից, լավ էլ վճարում են:

Հրազդանի թատրոնում ամուսինս բեմադրել է «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը, որտեղ ևս զբաղված եմ, ինչպես նաև՝ ռուսական ֆիլմերում»,- նշեց դերասանուհին:

Ջուլիետա Ստեփանյանը կարծում է, որ ներկա իշխանությունը չափի զգացումը կորցրել է մարդկանց նկատմամբ.

«Կուզեմ մարդկանց մարդու տեղ դնեն, ոչ միայն արվեստի մարդկանց, այլ՝ առհասարակ: Մեր ժողովուրդը, հասարակ մարդիկ շատ մեղք են:

Բայց ուզեմ եմ մեր զրույցը  դրական ավարտենք: Ես միշտ ասում էի, որ հավատում եմ, զգում եմ, որ Աստված մեզ մենակ չի թողնի:

Ուզում եմ հույսներս չկտրենք, որովհետև, եթե հույսը կտրենք, ուրեմն պիտի չապրենք:

Այդ կայծը կա իմ մեջ, որ գալու է լավ ժամանակ, որ ինչ-որ բեկումնային լավ բան է լինելու»,- ամփոփեց Ջուլիետա Ստեփանյանը: