Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Սարիկ Մինասյանի թաղի 2 տեղամասերում նա ստացել է 57 % և 68 % ձայն. ԿԸՀ-ին կոչ ենք անում ստուգել բողոքները. Չալաբյան

Գյումրիի 31/69 և 31/70 ընտրատարածքները, շատ կոնկրետ առանձնացել են ոչ միայն բարձր ընտրական մասնակցությամբ, այլև իշխանության թեկնածուի օգտին տրված անոմալ բարձր ձայներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ ըստ լուրերի, դա ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի թաղն է, որտեղ նա ծնվել է:

«Եթե Գյումրիում միջինում նա ստացել է 36% աջակցություն, ապա 31/69 ընտրատեղամասում նա ստացել է 57%, իսկ 31/70-ում՝ 68%, որը ընդհանրապես ասած ամենաբարձր թիվն է որևէ թեկնածու օգտին տված: Սա ինքնին կարող էր նորմալ լինել, եթե այդ երկու ընտրատեղամասերի շուրջը և նրանց ներսում օրվա ընթացքում անընդհատ խախտումների մասին բողոքներ չստացվեին, ընդ որում ոչ միայն մեր դիտորդական առաքելությունից, այլև այլ դիտորդական առաքելություններից, վստահված անձանցից, լրագրողներից: Այդտեղ կային կուտակումներ, ընդ որում հիմնականում մոտավորապես նույն տեսքի, նույն կերպ հագնված, մոտավորապես նույն տարիքային խմբի և նույն սեռային խմբի քաղաքացիների:

Երկրորդը, զգացվում էր, որ նրանք փորձում են ներգործել քաղաքացիների վրա, որոնք գալիս էին ընտրական տեղամաս: Ավելին, մենք կարողացել ենք արձանագրել այդ ընտրատեղամասերի մեջ մեջտեղում ընտրատեղամասից բառացիորեն 35 մետր հեռավորության վրա գործող Սարիկ Մինասյանի ապօրինի ընտրական շտաբի առկայությունը: Այդտեղ  փորձում էին քաղաքացիներին ուղղորդել, և երբ որ մենք փորձեցինք այդ շտաբը ներթափանցել, տեղի ունեցավ այն միջադեպը:

31/70 ընտրատեղամասից բողոքներ ենք ստացել մի քանի անգամ բաց քվեարկության մասին, ուստի այդ բոլորը համախմբի մեջ, կարող ենք ենթադրություն կատարել, որ այդ կոնկրետ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հավաստի չեն և չեն արտացոլում բնակչության իրական կամքը: Մենք կոչ ենք անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատուկ ուսումնասիրել այդ երկու ընտրատարածքների ստացվող բոլոր բողոքները և որոշում կայացնել արդյոք վավեր են ճանաչվում այդ երկու ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,- ընդգծեց Չալաբյանը: