Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Մոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. Լավրով

ՌԴ-Ադրբեջան կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին համահունչ, առանձնահատուկ նշանակություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված ուղերձում:

«Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը և Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասված է ուղերձում: