Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Քաղաքականություն

Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրությունների «էպոպեան», կարծես, հանգուցալուծում ստացավ: Երեկ հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ չնայած մի շարք... «չնայածների», այդուամենայնիվ, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը «կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»:

Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին տպավորություն էր, թե ողջ ազգը սպասում է այս հայտարարությանը: Իսկ ահա իշխանական քարոզչամեքենան ու մերձիշխանական շրջանակները ակտիվորեն զբաղված էին ինտենսիվ հակաքարոզչությամբ ու «ջուր պղտորելով»: Ավելին, որոշ քպականներ ու «մերձքպականներ» նույնիսկ որոշել էին գովերգել Մարտուն Գրիգորյանին՝ հասկանալով, որ դա ինքնին հուժկու հակաքարոզչություն է Գրիգորյանի ու, ընդհանրապես, ցանկացած ընդդիմադիրի համար: Մյուս կողմից՝ զավեշտալի էր, որ «սպասման օրերին» Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ «ղայդին տղայի» թեմայով դատողություններ էր անում Արամ Զ. Սարգսյանը, որը փաստացի սերտ համագործակցության գնաց իր եղբոր վաստակն ուրացած ու մսխած օրվա իշխանությունների հետ: Առավել ևս, որ նրա քաղաքական ուժը երեք այլ կուսակցության հետ միասին Գյումրիում ընդամենը 4,5 տոկոս քվե ստացավ: Ընդ որում, վայելելով իշխանությունների աջակցությունը, ծախսելով լուրջ գումարներ, Եվրաինտեգրման ամբողջ ջատագովներով Գյումրիում քարոզչությանը լծվելով: Ըստ շատ քաղաքագետների, այս ցուցանիշն ինքնին վկայում է, որ իրականության հետ որևէ կապ չունի այն թեզը, թե հայաստանցիների մեծամասնությունը կողմ է դեպի ԵՄ շրջվելուն: Ստացվում է՝ իրականում նման տեսակետ ունի շատ փոքր մասը: Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում կհրապարակվեն նոր սոցհարցման տվյալներ, ըստ որոնց, արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխությանը դեմ է հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում