Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է

2018 թ. իշխանափոխությունից հետո մամուլը հարյուրավոր դեպքեր է ներկայացրել, թե ինչպես են փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ պետության հաշվին արագ հարստացել, ահռելի գույք ձեռքբերել, արտոնություններ ստացել պետական գանձարանի հաշվին։ Ֆինանսների նախկին նախարար դատող իշխանությունը սեփական թիմից նախարար նշանակվածի կոռուպցիոն սխեմաների հետ հաշտ է։ Հաշտ չեն տասնյակ փաստաբանները, որոնք պայքար են մղում իրավական ճանապարհով։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել Ֆինանսների նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահե Հովհաննիսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ: Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքն այդ ընկերության մասով ու բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պարտավորեցրել էր հանրային վարույթի մասնակիցներին, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն։ Փաստաբաններն անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը մեկ միլիոն դոլար անտոկոս փոխառնություն է ստացել, գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը: Հետագայում այս կազմակերպությունը վերանվանել է «Ջի կոդեր», իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100 տոկոս բաժնեմասը, ըստ փաստաբանների, վաճառել է մորեղբորը: Ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակությունից՝ կառավարությունից ստանալով 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն:

Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել էր քրեական վարույթ հարուցել, իսկ որոշումը բողոքարկվել էր։

Որևէ կասկած չկա, որ Վահե Հովհաննիսյանն առնվազն չարաշահել է պաշտոնական դիրքը՝ սեփական անձի բարեկեցությունն ավելացնելու համար։ Վստահաբար, կարելի է ասել, որ նույնիսկ դատարանի պարտադրանքից հետո հստակ քննություն չի իրականացվելու։ Քպական պաշտոնյաները դատարանի առջև կկանգնեն միայն Փաշինյանի պաշտոնավարումից հետո, նրա հետ միասին։

Էլինա  Վարդանյան