Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։
ՔՊ կուսակցության հիմնադիրների շրջանում, կարծում եմ, նույն զգացումներն են արթնացրել նաև 2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և, հետևաբար, իրենց իշխանության փլուզումը կասեցնելու նպատակադրմամբ նրանք, ըստ իս, կարող են միջոցների մեջ խտրականություն չդնել։ ՔՊ կուսակցության առաջնորդները քարոզչական տարբեր հնարքներով փորձում են քողարկել իրենց վախերը, սակայն դա նրանց չի հաջողվում, և արդյունքում՝ 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ, հայտնվել են ցայտնոտի մեջ, ինչը կարող է նրանց ավելի անկանխատեսելի դարձնել։ Վերը նշածս երկու իրադարձություններին իշխանությունների հակազդեցության տարբերությունը կարող է լինել այն, որ այժմ հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության պարտությունն ու վարկանիշի սրընթաց անկման մեղավորությունը իրենից հեռու վանելու համար ՀՀ վարչապետին քավության նոխազներ են պետք լինելու, և կարծում եմ՝ նա անպայման նաև յուրայինների մեջ կփնտրի ու կգտնի նրանց։ Իշխանական թևում առկա կադրային դեֆիցիտի ու որակի մասին վարչապետի՝ օրերս հայտարարած դժգոհությունները, կարծում եմ, հենց մեղավորներ գտնելու նախերգանքն էր։ Հետևաբար, թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական թևերի առանցքային դերակատարում ունեցող տնտեսական ու քաղաքական գործիչների համար առաջիկայում անձնական անվտանգության ապահովումը առաջնահերթություն է լինելու, և հակառակ ճամբարներում գտնվող գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում անձնական անվտանգության խնդրի շուրջ, իմ դիտարկմամբ, կարող են առաջանալ ընդհանուր շահեր, ինչն էլ իր հերթին կարող է նոր իրավիճակ ստեղծել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Մեծ հաշվով, անձնական անվտանգության ապահովումը միշտ է եղել առաջնահերթություն, սակայն համակարգված գործընթացների կայունության ու կանխատեսելիության շնորհիվ ընդդիմադիր համայնքը համարձակորեն խիստ և արդարացի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին՝ վստահ լինելով, որ իրենց գործողություններում հանցակազմ չկա, սակայն ներկայիս հետընտրական շրջանում, ՔՊ կուսակցության ինքնապահպանման ագրեսիվ բնազդի դրսևորմամբ պայմանավորված, ըստ իս, հակաիշխանական գործողություններում կամ հայտարարություններում հանցակազմի բացակայությունը բավարար չի լինի ազատության մեջ գտնվելու համար։ Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչների համար համահայկական խնդիրներն այժմ հետին պլան են մղվել, սակայն ակնհայտ է, որ անձնական անվտանգության համար այժմ ավելի շատ պետք է մտահոգված լինեն։ Եվ դա շատ բնական ու հասկանալի է։ Մենք տեսնում ենք, որ անազատության պայմաններում նույնպես կարելի է պայքարել, սակայն աննկատ չի մնում նաև նման պայմաններում պայքարի անարդյունավետությունը, ինչը պայմանավորված է պայքարողի՝ տևական ժամանակ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ գտնվելու հանգամանքով։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...