Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Մաքուր էներգիայի բաժինն աշխարհի էլեկտրամատակարարման մեջ գերազանցել է 40 %-ը

Ember վերլուծական կենտրոնի նոր հաշվետվության համաձայն՝ 2024 թվականին աշխարհում արտադրված էլեկտրաէներգիայի 40 %-ից ավելին ստացվել է առանց հանածո վառելիքի այրման։ Սակայն ածխաթթու գազի արտանետումները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ շոգ եղանակը մեծացրել է էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը։ Սա նշանակում է, որ հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայանների օգտագործումն ավելացել է։

Արևային էներգիան շարունակում է զարգանալ արագ տեմպերով. վերջին երեք տարիներին արևից ստացված էներգիայի ծավալը կրկնապատկվել է։ «Արևային էներգիան դարձել է գլոբալ էներգետիկ անցման շարժիչ ուժ»,- նշում է Ember-ի գործադիր տնօրեն Ֆիլ Մաքդոնալդը։ «Սակայն կարևոր է առանձնացնել էությունը՝ 2024 թվականին ավելի շոգ եղանակը հանգեցրել է հանածո վառելիքի սպառման աճի, բայց նման թռիչք 2025 թվականին շատ քիչ հավանական է»։

Մեկ այլ հաշվետվությունում Եվրոպական Copernicus ծրագրի Կլիմայի փոփոխության մոնիտորինգի ծառայությունը հայտնել է, որ 2025 թվականի մարտը դարձել է դիտարկումների ամբողջ պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը, երկարացնելով ռեկորդային կամ ռեկորդին մոտ ջերմաստիճանների շրջանը։
Ember-ը գլոբալ էներգետիկ վերլուծական կենտրոն է, որը վերջին տարիներին կանխատեսում էր, որ կլիմայի տաքացումը պայմանավորող ածխաթթու գազի արտանետումները շուտով կսկսեն նվազել։ Սակայն դա դեռ տեղի չի ունեցել՝ պայմանավորված աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճով։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]