Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

«Հանքարդյունաբերությունն ամենուր է». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան

«Ի՞նչ գիտեք հանքարդյունաբերության ոլորտի մասին». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի այս հարցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից  աշակերտները չշտապեցին պատասխանել, իսկ այդ անվստահության պատճառն իրականում քիչ ինֆորմացիան է։ Բանախոսն իր «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսությունը սկսեց՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։

Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու նաև հանքարդյունաբերության ոլորտում, որը բազմաթիվ տարբեր մասնագետների կարիքն ունի։ Ավելին, այս ոլորտը գրավիչ է երիտասարդ մասնագետների համար՝  բարձր վարձատրվող, հետաքրքիր և կարևոր աշխատանքով, ասաց Արմեն Ստեփանյանը։

«Հանքարդյունաբերությունը ամենուր է,- բացատրեց Արմեն Ստեփանյանը և շարունակեց. «Ձեր հեռախոսները, ձեր համակարգիչները, անգամ այս բարձրախոսը հանքարդյունաբերական արտադրանքի արդյունք են։ Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից: Մեր կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց հանքարդյունաբերության։ Բայց չափազանց կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում հանքարդյունաբերությունը, որքանով է այն համապատասխանում  միջազգային չափանիշներին, որքանով է այն կիրառում գոյություն ունեցող նորագույն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ շրջակա միջավայրի վնասների ռիսկերը հասցվում են նվազագույնի»։

Դասախոսության մասնակիցների հարցերը հիմնականում բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի անվտանգության վերաբերյալ էին։

Արդյունաբերության փորձագետ(Կանադա) Թերենս (Սրապ) Օրթսլանը «Հանքարդյունաբերության և մետաղների սկզբունքները. անցյալ, ներկա և ապագա» թեմայով դասախոսության ընթացքում ներկայացրեց աշխարհում գոյություն ունեցող հանքերի, դրանց տեսակների և ներկայացրեց ոլորտի հետագա զարգացման տեսլականը։ Ներկաները խիստ զարմացան՝ տեղեկանալով, որ ԱՄՆ-ում բժշկական սխալներից տարեկան մահանում է մոտ 35 հազար մարդ, իսկ հանքարդյունաբերությունում առավելագույնը պատահում է 80 մահվան դեպք,որոնց մեծ մասը տեղի է ունենում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով։ Այդ է պատճառը, որ ԶՊՄԿ-ում աշխատանքի անվնագությանը տրվում է առավելագույն նշանակություն և պահվում է  խիստ ուշադրության ներքո։

ԶՊՄԿ -ն կարևորում է ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները, քանի որ այս երիտասարդները մեր վաղվա գործընկերներն են, կարող են դառնալ մեր ոլորտի համար կարևոր մասնագետներ, և այսօր արդեն կարևոր է, որ նրանք հետաքրքրված լինեն ոլորտով, հասկանան դրա կարևորությունը, գնահատեն դրա արժեքը և մասնագիտանան այն ուղղություններով, որոնք խիստ պահանջված են հանքարդյունաբերության ոլորտում, ասաց ԶՊՄԿ կայուն զարգացման գխով տնօրենն՝ իր խոսքն ուղղելով դասախոսական կազմին և առաջարկելով ավելի հաճախ կազմակերպել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ։ Այս միջոցառումները, ըստ նրա,  նաև նպաստում են   տեղեկացվածության բարձրացմանը և ոլորտի վերաբերյալ առկա միֆերի չեզոքացմանը։

Հանդիպման ընթացքում՝ դասախոսություններից հետո, բանախոսներին ուղղված տարաբնույթ հարցերը ցույց տվեցին, որ ներկաներին հետաքրքրեց իրենց ստացած տեղեկատվությունը, ինչպես նաև պարզ դարձավ, որ հանքարդյունաբերության մասին այսօրվա ընկալումները տարբերվում են տարիներ առաջ եղած թյուր պատկերացումներից։

2dcb3b890b145076907cde5a15e9348bcfa89cf5b8612fc0e52500052d052cb6.jpg (49 KB)

60d1b1aaa95b063e59434bbce4d0f0def68b886bef41e27591242604702ab566.jpg (58 KB)

db9753a3c5024794a9fadd5771ffeb80c4320a92e3346eff5f1c781d1cf7ccdb.jpg (73 KB)