Ալիևն անցել է բացահայտ սպառնալիքների դաշտ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հայտարարություններն է արել Հայաստանի դեմ` հայտարարելով, որ գնդակը Հայաստանի դաշտում է՝ սեփական Սահմանադրությունը փոխելու հարցում, սպառնացել, որ շուտափույթ կերպով իր պահանջները չկատարելու դեպքում նոր ռազմական էսկալացիան անխուսափելի է լինելու։
Ավելին, Ալիևն այնքան է լկտիացել, որ հայտարարել է, թե Ադրբեջանը չի կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Ըստ նրա` պատճառը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ «Եթե պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի նիստերին և չի կարող քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության համար, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից, չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,- ասել է Ալիևը։
2024 թվականի հունվարի 24 Վեհաժողովը քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և հեռացրել էր պատվիրակությանը։ Այս ընթացքում Եվրոպական դատարանը մի շարք վճիռներ է կայացրել, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ինչպես նաև Բաքվում ռազմագերիների հարցերին։ Փաստացի Իլհամ Ալիևը հայտարարում է, թե մտադիր չէ կատարել որևէ վճիռ։
Փոխարենն Ադրբեջանը շարունակում է համառորեն կեղծ տեղեկություններ տարածել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Վերջինն էլ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն է, թե իբր ապրիլի 9-ին, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե իբր Տավուշի մարզից կրակոցներ են եղել։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը նոր ռազմական էսկալացիայի է պատրաստվում և դրա համար նոր հիմքեր է ստեղծում։
Լիանա Գասպարյան




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...