Կրթողների անկրթությունը. Աննա Հակոբյանը՝ նոր սկանդալի կենտրոնում
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա կողակիցը հերթական սկանդալի մեջ են հայտնվել՝ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում բացահայտելով իրենց անգրագիտության մակարդակը։ Օրեր առաջ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել էր Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։ Ուշագրավ է, որ այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չէին, այլ նաև խեղաթյուրված էին․ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։
Մեծանուն գրողի որդին կոշտ մի գրառմամբ բացահայտել էր փաշինյանների անգրագիտությունը, իսկ Աննա Հակոբյանը, ներողություն խնդրելու փոխարեն, շարունակել էր չքմեղանալ։ «Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։ Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել և չտեսնելը, կարդալ և չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել»,- գրել էր նա։
Ի դեպ, հենց 2021 թ. Դավիթ Մաթևոսյանը պարզաբանում էր գրել, որ տարածվող տեքստը Վանո Սիրադեղյանինն է, այլ ոչ Հրանտ Մաթևոսյանինը, ուստի Աննա Հակոբյանի գրառումն էլ, մեղմ ասած, կեղծիք է։
Եվ այստեղ տեղին է խմբագրել Հրանտ Մաթևոսյանի այդ ձևակերպումն այսպես. «Բա գաս հասնես 21-րդ դար, ու անգրագետին քեզ ղեկավար կարգես»։
Ֆաինա Խաչատրյան




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...