Բրիստոլի էներգիայի ծառը. ինչպես է արևային էներգիան փոխակերպում հանրային տարածքները
Բրիստոլի Հազարամյակի հրապարակի հենց կենտրոնում կանգնած է եզակի կառույց՝ «Էներգետիկ ծառը», որը ստեղծվել է նկարիչ Ջոն Փաքերի կողմից, գրում է pravda.ru–ն:
Այդ 4,5 մետրանոց մետաղական քանդակը ոչ միայն արվեստի գործ է, այլ նաև արևային էներգիայի իրական աղբյուր, որը թույլ է տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և օգտվել Wi-Fi-ից: Այդ ծառը, որն առաջին անգամ տեղադրվել է 2015 թվականին, վերջերս արդիականացվել է ծառայության ժամկետը երկարացնելով ևս 10 տարով:
Կառույցի դիզայնը հիշեցնում է ծառերի աճը։ 13-ամյա բնագետի խորհրդով արևային մարտկոցները դասավորված են ըստ Ֆիբոնաչիի թվերի, ինչպես ծառերի ճյուղերը, որպեսզի հնարավորինս արդյունավետ կերպով գրավեն արևի լույսը: 36 վահանակներ արևային էներգիան վերածում են էլեկտրաէներգիայի ապահովելով սարքերի լիցքավորում և ինտերնետ քաղաքի բնակիչների համար։
«Էներգետիկ ծառի» հիմնական նպատակը ոչ միայն վերականգնվող էներգիայի հանրահռչակումն է, այլ նաև քաղաքային միջավայրի բարելավումը։ Անցորդները կարող են անվճար լիցքավորել իրենց հեռախոսներն ու օգտվել ինտերնետից, իսկ նախագիծն ինքնին նպաստում է էկոլոգիապես մաքուր վարքագծին։
2020 թվականին քանդակն արդիականացվել է, արևային վահանակները դարձել են ավելի հզոր և դիմացկուն։ Այդ հաջողությունը նախագիծը դարձնում է մոդել այլ քաղաքների համար ցույց տալով, թե ինչպես կարելի է ներդաշնակորեն համատեղել տեխնոլոգիան, արվեստը և կայունությունը:
Բացի իր գործնական առավելություններից, նախագիծն ունի կրթական գործառույթ: Այն հստակ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արևային էներգիան ուշադրություն հրավիրելով բնապահպանական խնդիրների վրա: Իր ինտերակտիվության շնորհիվ այդ ինստալացիան օգնում է մարդկանց հասկանալ մաքուր տեխնոլոգիաների կարևորությունը և ոգեշնչել նրանց գտնել նոր լուծումներ կայուն զարգացման ոլորտում։
«Էներգետիկ ծառը» օրինակ է, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաներն ինտեգրվել քաղաքային միջավայրին։ Մի դարաշրջանում, երբ քաղաքները ձգտում են նվազեցնել իրենց ածխածնային հետքը, նման նախագծերը դառնում են մեգապոլիսների ապագայի կարևոր մասը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից