Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Կրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը Հայաստանի երաժշտական դպրոցների պատանի երաժիշտների և ուսուցիչների համար նախաձեռնել է կրթական ուղևորություն դեպի Դուբայ, որն անցկացվում է 2025թ.-ի ապրիլի 6-21-ը:

Պատանի երաժիշտները և ուսուցիչները մասնակցելու են Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA)-ին, որտեղ հնարավորություն ունեն հանդիպելու աշխարհահռչակ պրոֆեսորների հետ, մասնակցելու անհատական վարպետության դասերի և դասախոսությունների, որոնք անցկացվելու են դասական երաժշտության լավագույն երաժիշտների կողմից:

Ուսուցիչները ներկա կգտնվեն մասնագիտական զարգացման հատուկ դասընթացների՝ վերազինելով իրենց գիտելիքներն ու դասավանդման մեթոդները: Այս ծրագրի շրջանակում նրանք ձեռք կբերեն նոր ուսումնական մոտեցումներ և դասավանդման ժամանակակից գործիքներ, որոնք կօգնեն բարձրացնել երաժշտական կրթության որակը Հայաստանում:

3 օրվա ընթացքում կրթական ուղևորության մասնակիցներից 14-ը արդեն ունեցել են ընդհանուր 19 անհատական վարպետության դաս հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (դաշնամուր), Վիկտոր Կալդերան (շեփոր), Նիշիկավա Յույան (գալարափող), Ալբերտ Մամրիևը (դաշնամուր), Դանիել Օրտունյոն (ֆագոտ):

Ուղևորության կարևորագույն բաղադրիչներից է նաև մասնակցությունը InClassica միջազգային երաժշտական փառատոնին, որի շրջանակում մասնակիցները ներկա են գտնվում դասական համերգների՝ համաշխարհային մակարդակի երաժիշտների և դիրիժորների մասնակցությամբ: Ուղևորության մասնակիցներն արդեն ներկա են գտնվել դասական համերգների հանրահայտ Դուբայ օպերայում՝ ունկնդրելով համերգներ հանրահայտ նվագախմբերի, մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ:

Կրթական ուղևորության ընթացքում տարբեր միջոցառումներին մասնակցությունը մեծ փորձ կփոխանցի մասնակիցներին՝ ստեղծելով նոր մշակութային կապեր միջազգային երաժշտական համայնքում, մյուս կողմից՝ այս կրթական ծրագրերը կնպաստեն Հայաստանի երաժշտական ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ապագա սերունդների համար:

Հայաստանի մասնակցությունը այս նախագծին իրականություն է դառնում GTB Holdings ընկերության աջակցությամբ՝ ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի: GTB Holdings ընկերությունն է կրթական ուղևորության էքսկլյուզիվ հովանավորը: Այս աջակցությունը կարևոր քայլ է երիտասարդ երաժիշտների և ուսուցիչների համար, այն կապահովվի նրանց մասնագիտական աճը, թույլ կտա ծանոթանալ միջազգային փորձին: