Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125%
Ի պատասխան ամերիկյան վարչակազմի պրոտեկցիոնիստական գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը 84%-ից բարձրացնում է մինչև 125%։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։
Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների ներկրման համար Վաշինգտոնի սահմանած չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և հարկադրանքի բացարձակապես միակողմանի գործողություն»:
«Հաշվի առնելով, որ մաքսատուրքերի ներկա մակարդակի պայմաններում շուկան այլևս ի վիճակի չէ ընդունել Չինաստան մատակարարվող ամերիկյան ապրանքները, չինական կողմը ուշադրություն չի դարձնի Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետագա բարձրացմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ առևտրային պատերազմ է սանձազերծել՝ ապրիլի 2-ին 185 երկրներից և տարածաշրջաններից ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելով։ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը կազմել է 34%։ Ի պատասխան՝ Չինաստանը բոլոր ամերիկյան ապրանքների համար 34 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից