Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Ռուսաստանում ու, մասնավորապես, Մոսկվայում ադրբեջանական համայնքը, ոչ առանց Բաքվի ուղղորդման, ազգայնական, կոնկրետ՝ հակահայկական դրսևորումներ է ունենում, նորություն չէ:
Այդ առումով վաղուց ուշադրություն է գրավել ոմն Բախտիյար Հասանով, որ սիրում է ներկայանալ որպես «Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Այ, վերջերս էլ սույն Բախտիյարը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում ունեցած ելույթից հետո, զիյաբունիաթովական «ավանդույթներին» հավատարիմ, ընծաներ է տվել հիշյալ համալսարանի ռեկտորին: Դե, տվել՝ տվել է, իրենք, իրենց ադրբեջանական սովորույթները: Բայց խնդիրն այն է, որ նա հայտարարել է, թե այդ... «ձեռակերտ տքնության արդյունքները բերված են Շուշի քաղաքից»: Իսկ որ ոչ պակաս հետաքրքիր է, այդ մասին արագորեն հաշվետվություն է հղել յուր տիկնոջը, թե՝ «հայերի հախից եկա»:
Մի իսկական «քաջ Նազար», կամ «քաջ Բախտիյար»: Ստացվում է, որ Բախտիյար Հասանովը Մոսկվայի լեզվաբանական համալսարան ընծաներով գնացել էր իր բարդույթները հաղթահարելու և ազգամիջյան անհանդուրժողականություն սերմանելու համար:
Մեծ հաշվով, Շուշիում հասանովներն ու ալիևները մեկ «ձեռքբերում» ունեն՝ Շուշիի հայության կոտորածը՝ 20-րդ դարի 1920 թվականին, և դրանից ուղիղ մեկ դար անց՝ 21-րդ դարում, Շուշիի հայկական ինքնության ոչնչացումն ու նենգախեղումը:
Բայց դա՝ դեռ իր հերթին: Հետաքրքրական է և այն, թե ով է հիշատակված Բախտիյար Հասանովը: Բանն այն է, որ նա լիովին կարող է համարվել Ռուսաստանում գործող ադրբեջանական ԿՀԽ (կազմակերպված հանցավոր խմբավորման) եթե ոչ առաջին դեմքը, ապա ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաստատ: Դե, առնվազն նրանց «տանիքը», ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները: Օրինակ՝ վերջերս ռուսական իրավապահների կողմից իրականացված համալիր գործողության ընթացքում կասեցվել էր ապօրինի կամ մաքսանենգ ապրանքների (առավելապես՝ ծխախոտի) իրացմամբ զբաղվող մի ամբողջ շարք կրպակների գործունեությունը: Ըստ որում, կրպակներում առևտուր անողները եղել են ադրբեջանցիներ, որոնք, ի լրումն, Մոսկվայում գտնվել են ապօրինի հիմունքներով: Իսկ ո՞վ է եղել այդ խմբավորման «տանիքը»: Ճիշտ է, Բախտիյար Հասանովը: Էլի ռուսական տեղեկատվական հարթակներն են վկայում:
Այ թե ինչպես և ում միջոցով է Ադրբեջանն «աշխատում» Մոսկվայում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...