Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Թուրք-ադրբեջանա-նիկոլական դավադրություն՝ Հայաստանի դեմ

Թուրքիայի Անթալիա քաղաքում երեկ բազմաթիվ անգամներ հնչել է Հայաստանի անունը։ Նշենք, որ երեկ մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանից արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ, հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը երեկ հանդիպում է ունեցել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի հետ, իր խոսքերով, բավական լավ արդյունքներ են գրանցել, մինչդեռ նույն Սերդար Քըլըչն իր հայտարարություններում կրկնել է ադրբեջանական նարատիվները, հայտարարել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը` Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Քըլըչն ասել է. «Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»։

Արդեն հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Քըլըչը հայտարարել է. «Դա կարևոր հարց է, և, ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, բայց սա Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու` ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու»։

Մինչ թուրքական կողմը մեղմիկ ձևակերպումներով Հայաստանի իշխանություններին փորձում է մղել Սահմանադրության փոփոխության, Թուրքիայի նախագահն էլ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և հերթական անգամ նշել, թե Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգված կարգավորման գործընթացը` փաստացի ակնարկելով, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, Թուրքիայի կողմից որևէ կարգավորում սպասել չարժե։ Ընդհակառակը, Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես «Հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ»` փաստացի արձանագրելով, որ Հարավային Կովկասում որպես առաջատար իր համար միայն Ադրբեջանն է, իսկ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու դեպքում պարզապես վերածվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի և Արևմուտքի խամաճիկի։

Մելինե Բաբայան