Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Փաշինյանը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը. ինչպե՞ս կարձագանքի Արևմուտքը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը։ Հիշեցնենք, Ազգային ժողովը վերջին քառօրյայում ընդունեց «Եվրամիությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենքի նախագիծն այլ գործողություններ չի նախատեսում, մինչդեռ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից հստակ պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել օրենքի կիրառումն ապահովելու համար, մասնավորապես պայմաններից է հաստիքային արևմտամետներից որևէ մեկին՝ Արամ Սարգսյանին կամ Արման Բաբաջանյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելը։ 

Փաշինյանը զուգահեռ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, և ռուսներն իրենց բազմաթիվ պահանջներին ավելացրել են նաև «Եվրաքվե»-ից ձեռք քաշելու պահանջը։

Ըստ էության, Փաշինյանն այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները և որոշակի ռևերանսներ է անում ռուսական կողմի ուղղությամբ, հասկանում է, որ «Եվրաքվեն» ժամանակավորապես սառեցնելը բխում է իր շահերից և այժմ որևէ արևմտամետի առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու դեպքում խնդիրներ է ունենալու ոչ միայն դրսում, այլ նաև ներսում։ Այս օրենքի նախագիծը ներկայացրած քաղաքական ուժերը փորձելու են քաղաքական դիվիդենտները շահել իրենց համար, այլ ոչ «Քաղաքացիական պայմանագրի»։

Նախաձեռնության ձգձգումը Փաշինյանին ձեռնտու է այնքանով, որ կարող է դա օգտագործել ռուսների հետ բանակցություններում, իսկ արդեն 2026 թ.-ին, եթե անհրաժեշտ լինի, կրկին վերադառնալ օրենքին` լծակներ չտրամադրելով արևմտամետներին, նաև հանրության մեջ տպավորություն ստեղծելով, թե հենց իրենք են այդ օրենքի նախահայրերը։ Մյուս կողմից` Փաշինյանը նաև արևմտամետներին կախվածության մեջ է պահում։ Հետագայում, եթե հարկ լինի նրանց մեկ դաշինքով խորհրդարան տանելու։ Իսկ եթե ՔՊ-ն բավարար թվով ձայներ չհավաքի, նաև կոալիցիա ստեղծելու և իշխանությունը կրկին զավթելու նպատակով։ Հայտնի չէ, թե ինչպես այս քայլերին կարձագանքի Եվրոպան, որտեղ արդեն նյարդայնանում են Նիկոլ Փաշինյանի խուսանավումներից։

Աննա Հովսեփյան