Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը

ԱՄՆ նախագահ Թրամփի` երկրից ապօրինի ներգաղթյալներին վտարելու քաղաքականությունն առնչվելու է նաև հայերին։ Համապատասխան ամերիկյան գերատեսչության բյուլետենում առնվազն 3000 հայերի անուններ են նշված, որոնց պետք է արտաքսել։ Շատերին, թերևս, արդեն արտաքսել են, բայց Թրամփի վարչակազմը մտադիր է մինչև տարեվերջ բոլոր արտաքսվածների թիվը հասցնել 1 միլիոնի։

Այս ֆոնին չափազանց ուշագրավ է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել` հորդորելով ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալ երկրից: «Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ գործող իշխանությունները միգրացիոն քաղաքականության հարցերում մտադիր չեն զիջումների գնալ, իսկ ԱՄՆ-ում հազարավոր հայաստանցիներ են գտնվում ապօրինի հիմունքներով, որոնք այդ երկիր են անցել Մեքսիկայի կամ այլ այլ երկրների տարածքով և հանգրվանել են այնտեղ։ Շատերը նույնիսկ աշխատում են, սեփականություն ունեն, բայց մինչ օրս կացության և աշխատանքի թղթեր չեն ձևակերպել։ Նախագահ Թրամփի ընտրությունից հետո իրավիճակը ծայրահեղ սրվել է, և ոչ միայն հայերի, այլ նաև բազմաթիվ այլազգիների գլխին կախվել է արտաքսվելու վտանգը, և այժմ ԱՄՆ-ում ապօրինի գտնվող հայերը պետք է ընտրեն` ո՞ւր վերադառնալ:

Ամեն պարագայում Հայաստան վերադարձը շատերի համար ցավոտ է լինելու, ինչը նաև սոցիալական և տնտեսական ծանր հետևանքներ է իր հետ բերելու, նաև ավելացնելու է լարվածությունն ու ճնշումը Հայաստանում։ Մյուս կողմից էլ ԱՄՆ-ի կողմից ներդրվող տարիֆները կարող են ծանր տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար, եթե ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն։

Աննա Սաֆարյան