Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

ՔՊ-ի կադրային խայտառակ քաղաքականությունը ծնում է կոռուպցիոն նոր սխեմաներ

Կառավարությունը ավելի քան մեկ միլիարդ դրամ է ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Կառավարության ձեռք բերած 49 ծառայողական Volvo ավտոմեքենաներից մեկը կտրամադրվի Սահմանադրական դատարանին, իսկ երեքը կամրացվեն վարչապետի աշխատակազմին։

Հուլիսին կառավարությունը ավելի քան 1 միլիարդ դրամ ծախսեց 49 Volvo էլեկտրական մեքենաներ գնելու համար։ Մատակարարը «Ավանտգարդ» ընկերությունն էր։ Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։

Նշենք, որ Էդվարդ Ավետիսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հորեղբայրն է։ Ակնհայտ է, որ բարեկամական կապերն օգտագործվել են ի շահ այդ ընկերության։ Փաշինյանի օրոք կոռուպցիոն նոր վերելք է ապրում, ինչի մասին քիչ է խոսվում, քանի որ գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիների ուշադրությունն անընդհատ շեղում են տարբեր կեղծ օրակարգերի վրա՝ նախկինների մասին լուրերի կամ այսպես կոչված խաղաղության օրակարգի։

Առնակ Ավետիսյանն ունի հետաքրքիր կենսագրություն՝ նա ունի դատվածություն, ինչը ՔՊ-ի կադրային աղետալի քաղաքականության հերթական օրինակն է։

Նա 2018-ից մինչև 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ: 

Պարզվում է, որ Առնակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երևանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել և նրան պատճառել թեթև մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է, տուժողը չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:

Դատարանը վճռել է Առնակ Հարությունի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:

ՔՊ-ի խայտառակ կադրային քաղաքականության արդյունքում ՀՀ պետական համակարգը կազմաքանդվում է, իսկ ընտանեկան, բարեկամական կապերն օգտագործվում են հարստանալու համար։ Նախկինների թալանի մասին հեքիաթներն արդեն չեն ազդում ՀՀ քաղաքացիների վրա, քանի որ նրանց փոխարինում են ՔՊ-ական կլանի կոռուպցիոն սխեմաները։