Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Անթալիա այցը ձախողված էր

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս մասնակցել էին Անթալիայի դիվանագիտական ֆորումին, մի շարք հանդիպումներ ունեցել իրենց գործընկերների հետ։ Միրզոյանը նաև հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, Ռուբինյանն էլ արդեն Երևանում տեղական ԶԼՄ-ներին և երկուսի հայտարարություններից էլ կարելի է անշեղորեն արձանագրել, որ Թուրքիան առանձնապես ցանկություն չունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և հետևաբար, Անթալիա կատարած այցը, դրա վրա արված ծախսը և հայկական կողմի դիրքորոշումների ներկայացումն առանձնապես որևէ օգուտ չի տվել։

Մասնավորապես, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ: Մինչ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, Միրզոյանը հայտարարում է հակառակը։ «Եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ լինել նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։

Թուրքիան, նշենք, տարիներ շարունակ իր նախապայմանից որևէ կերպ չի հրաժարվել։ Արդեն մի քանի տարի է` երկու երկրները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և այլ հարցերում։ Ռուբեն Ռուբինյանը, որը ֆորումի շրջանակներում հանդիպել էր իր պաշտոնակից Սերդար Քըլըչին, ապա հայտարարել, թե լավ քննարկում են ունեցել, արդեն Երևանում նշել է, որ հայկական կողմը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ թուրքական կողմն առանձնապես ոչինչ չի ձեռնարկել։ Ըստ Ռուբինյանի, այդ պայմանավորվածությունների չկատարումը Հայաստանի մեղքով չէ։ Փաստն այն է, սակայն, որ Թուրքիան լուրջ նախապայմաններ ունի և մինչև բոլոր այդ նախապայմանները չիրականացվեն, Հայաստանի հետ որևէ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենալու։

Լիլիթ Մելոյան