DAF-ը հաճախորդներին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրել
Արևային էներգիան դեռևս լայն կիրառություն չի գտել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, սակայն ավտոարտադրողներն այդ տեխնոլոգիան տեսնում են որպես վառելիքի ծախսի արդյունավետությունը բարելավելու խոստումնալից միջոց, գրում է abw.by–ն:
Paccar Parts ընկերությունը DAF բեռնատարների սեփականատերերին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքին արևային մարտկոցներ տեղադրել, որը վառելիքը խնայելու միջոց է, ընդ որում օգտագործվում են ծայրահեղ բարակ, ճկուն արևային մարտկոցներ: Ըստ ավտոարտադրողի բեռնատարների մարտկոցներով սարքավորման համար կարելի է օգտագործել երկու տեսակի պանելներ՝ 3 մմ հաստությամբ, 110 x 30 սմ չափսերով, 700 գ քաշով, 55 Վտ հզորությամբ և 220 x 60 սմ 32 վտտ հզորությամբ 16 խցանոց վահանակ, որն ապահովում է 110 Վտ:
«Ինքնակպչող պանելները բավականաչափ ճկուն են, որպեսզի հետևեն ձեր տանիքի կամ սփոյլերի կորերին՝ հեշտացնելով տեղադրումը: Ստեղծված էներգիան փոխարկիչի միջոցով անցնում է անմիջապես մարտկոցի մեջ, որտեղ այն պահվում կամ օգտագործվում է բեռնատարի խցիկում գտնվող սարքերի կողմից»,- բացատրել է արտադրողը։ Նման արևային մարտկոցները հասանելի են DAF-ի 1100 դիլերների մոտ և սպասարկման կենտրոններում:
DAF-ը նշել է, որ այդ վահանակները կարող են տեղադրվել մեծ և փոքր համակցությամբ խցիկների տանիքներին, ինչպես նաև ցանկացած կոնֆիգուրացիայի կցասայլերի վրա:
Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերը թվարկված երկու վահանակներն արտադրում են համակցված 165 Վտ կամ 135 Վտ հզորություններով, որը բավարար է սրճեփի, միկրոալիքային վառարանի կամ հեռուստացույցի մեկ օրվա աշխատանքի համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից