Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է

Վերջին օրերին համացանցում քննարկումների առիթ է դարձել սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:

Համացանցում տարածված տեսանյութից որոշ կայքեր ենթադրություններ են արել, որ Դիանա Գրիգորյանի և դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա:

Ծննդյան անմոռանալի տարեդարձի, անակնկալների, հետաքրքիր դրվագների ու անհիմն մեկնաբանությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:

«Յուրաքանչյուր տարեդարձ լի է հիշողություններով: Այն տարբերվում է մյուս օրերից, որովհետև այդ օրն ամենամտերիմ մարդիկ են քեզ շրջապատում և օրդ տոնի վերածում, ինչի համար շնորհակալ եմ:

Ինձ համար ամեն հյուր հատուկ է, քանի որ ես հատուկ վերաբերմունք ունեմ յուրաքանչյուրին, թե՛ ստեղծագործական թիմի անդամներին, թե՛ դերասանական անձնակազմին, թե՛ իմ մտերիմներից յուրաքանչյուրին:

Հատուկ ուզում եմ շեշտել մեր ռեժիսորի օգնական Գայանե Չոբանյանին, ով ճիգ ու ջանք չխնայեց, որպեսզի իմ օրը տոնի վերածվի:

Նա ամեն ինչ արեց օրս գեղեցիկ անակնկալներով լցնելու համար: Այդ անկեղծ մթնոլորտը, որ տիրում էր սրահում, ինձ երջանկացնում ու ապրեցնում է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Դիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ շնորհակալ է իր մայրիկից, ով յուրաքանչյուր տարեդարձին միշտ հուզվում ու ավելի շատ է սպասում այդ օրվան, քան ինքը:

«Նա իմ ամեն հաջողությամբ ու ամեն քայլով երջանկանում է»,- նշեց մեր զրուցակիցը:      

Անդրադառնալով որոշ կայքերում հրապարակված բամբասանքներին, թե իբրև Դիանա Գրիգորյանի և Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին փորձում է ժպիտով նայել:

«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:

Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:   

Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի:

Ինքը դա անում է շատ պրոֆեսիոնալ, հումորով ու թեթև: Տորթի արարողության պահը ևս ինքը պիտի ներկայացներ, բայց քանի որ ծննդյանս տոնին ներկա էր նաև ռուս հայտնի լրագրող, շոումեն, պրոդյուսեր,  երգիչ, երաժիշտ Դմիտրի Դիբրովը, նա տորթը կտրելու արարողության ժամանակ խոսափողը վերցրեց ու ներկայացրեց այդ պահն իր գեղեցիկ շնորհավորանքով:

Այն մարդիկ, ովքեր ներկայացրել էին այդ անհիմն բամբասանքները, ասում էին՝ «հյուրերից մեկը», նրանք անգամ չգիտեն, թե ով է Դմիտրի Դիբրովը:

Ես հասկանում եմ, որ մտքի սով է, որ մարդիկ ունեն աղքատ միտք, խավարում լույս չեն կարողանում փնտրել, որովհետև այդքան իմաստուն չեն, բայց թող գոնե ուրախության մեջ տոն տեսնեն:  

Պետք չէ դառնալ պիղծ երևակայության զոհ և մի քանի ավել դիտում ունենալու համար թակել դժոխքի դուռը»,- նշեց նա:

Ամփոփելով՝ Դիանա Գրիգորյանը հորդորեց, որ մարդիկ փորձեն ճիշտ ու ազնիվ ապրել:

«Թող ինչ-որ կերպ կարողանան իրենց գումարն արդար վաստակել: Այս կամ այն մարդուն սևացնելով գումար վաստակելն ու սնվելը ճիշտ չէ: Մարդու ուրախությունը փորձել պղծել, կարծում եմ, անմարդկային է»,- եզրափակեց նա: