Չինաստանն արևային էներգիայի ֆանտաստիկ նախագիծ է իրականացնում
2024 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրները և ատոմային էներգիան առաջին անգամ 1940-ականներից ի վեր ապահովել են աշխարհի էլեկտրաէներգիայի ավելի քան 40 տոկոսը։ Այս մասին տեղեկացրել է Ember գլոբալ վերլուծական կենտրոնը։
Հեղինակները հատուկ շեշտում են վերականգնվող աղբյուրների, հատկապես արևային էներգիայի դերը։ Արևային էներգիան երրորդ տարին անընդմեջ ներդրել է ամենամեծ ավանդը՝ ավելացնելով 474 ՏՎտժ և հասնելով 6,9 տոկոսի։ Այն դարձել է ամենաարագ աճող էներգիայի աղբյուրը (+29 տոկոս)՝ 20 տարի շարունակ։
Վերջին երեք տարում արևային էներգիայի ծավալը կրկնապատկվել է՝ 2024 թվականին ապահովելով ավելի քան 2000 ՏՎտժ էլեկտրաէներգիա։
Անկասկած աշխարհի առաջատարը Չինաստանն է՝ մոտ 480 ԳՎտ արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությամբ, ինչը գրեթե 4 անգամ ավելի է, քան երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ն։ Այժմ իրականացվում է ֆանտաստիկ «Մեծ արևային պատ» նախագիծը՝ 5 կիլոմետր լայնությամբ և 400 կիլոմետր երկարությամբ արևային վահանակների գոտի, որը կառուցվում է Կուբուչի անապատում։ 2030 թվականին ավարտվելու դեպքում «պատի» հզորությունը կկազմի ավելի քան 100 գիգավատտ։ Այս պահին արևային վահանակներն արդեն արտադրում են 5,42 գիգավատտ։
Հսկայական կայանը կարևոր է ոչ միայն էներգետիկայի, այլև բնության պահպանության համար։ Արևային վահանակները կխոչընդոտեն ավազի տարածումը, կպաշտպանեն քամուց և ստվեր կստեղծեն բույսերի համար։ Օրինակ, Կուբուչի անապատում արդեն գործող Ջունմա արևային կայանի շուրջը նորից կանաչել է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից