Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Արևային էներգիան առանց փոխզիջման. նոր զարգացումը տպավորում է իր արդյունավետությամբ

Գիտնականները ստեղծել են արևային էներգիայի հեղափոխական հիբրիդային փոխարկիչ, որը կարող է միաժամանակ արտադրել էլեկտրաէներգիա և գոլորշի: Դա նոր հորիզոններ է բացում արևային էներգիայի արդյունաբերական օգտագործման համար առաջարկելով արդյունավետ և ծախսարդյունավետ լուծում, գրում է pravda.ru–ն:

Ներկայումս կա արևային էներգիան օգտագործելու երկու հիմնական եղանակ.

–Ֆոտովոլտային վահանակներ, որոնք արևի լույսը վերածում են էլեկտրականության: Դրանք պարզ են, մատչելի և լայնորեն կիրառվող:

–Արևային խտացուցիչներ, որոնք ճառագայթները կենտրոնացնում են հեղուկը տաքացնելու համար, որն այնուհետև օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, կամ էլ արդյունաբերական գործընթացներում:

Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիաները սովորաբար աշխատում են առանձին առանձին: Դրանք մեկ սարքի մեջ միավորելու փորձերը նշանավորվել են կամ ցածր արդյունավետությամբ կամ բարձր գնով: Ներկայումս ստեղծված նոր հիբրիդային փոխարկիչը լուծում է այդ խնդիրը՝ համատեղելով երկու մեթոդները և չկորցնելով արտադրողականությունը:

Ինչպե՞ս է դա աշխատում: Սարքը նման է արբանյակային ալեհավաքի, որի կենտրոնում փոքրիկ մոդուլ է: Նրա մակերեսը բաղկացած է հայելային տարրերից, որոնք արևի ճառագայթներն ուղղում են կենտրոնական տարածք։ Ներքևում գտնվող ֆոտոբջիջները տեսանելի և ուլտրամանուշակագույն լույսը վերածում են էլեկտրականության: Ինֆրակարմիր ճառագայթները վերահղվում են առանձին ջերմային ընդունիչ, որը տաքացնում է ջուրը ճնշման տակ՝ վերածելով այն գոլորշու։

Այս նորարարական մեթոդը թույլ է տալիս հասնել 85,1 % արդյունավետության, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան գոյություն ունեցող անալոգների մեծ մասը: Սարքն առաջացնում է մինչև 248°C ջերմաստիճանի գոլորշի, ինչը պիտանի է այնպիսի արդյունաբերական գործընթացների համար, ինչպիսիք են ստերիլիզացումը, պաստերիզացումը և չորացումը:

Բացի բարձր արդյունավետությունից, սարքը բնութագրվում է ցածր գնով: Հետազոտողներն ասում են, որ երբ այն մասշտաբավորվի կարող է էներգիա արտադրել 3 ցենտ մեկ կիլովատ ժամի համար արժեքով, ինչը նրան մրցունակ է դարձնում էներգիայի ավանդական աղբյուրների հետ:

Մշակումն իրականացրել են Թուլեյնի համալսարանի, Սան Դիեգոյի պետական ​​համալսարանի, Boeing-Spectrolab-ի և Otherlab-ի մասնագետները: Ծրագիրն արդեն ստացել է լրացուցիչ ֆինանսավորում փորձնական կայանի հետագա զարգացման և փորձարկման համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]