Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայ պատանի երաժիշտները Դուբայում են՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy - MECMA) միջազգային կրթական ծրագրին և InClassica միջազգային երաժշտական փառատոնին։

Ուղևորության երկրորդ շաբաթը ևս հագեցած է՝ լի մասնագիտական փորձառությամբ, նոր գիտելիքներով, ոգեշնչող հանդիպումներով և դասական համերգներով։ Հայ պատանիները շարունակում են ամեն երեկո այցելել InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգներին՝ «Դուբայ օպերա»-ում։ Երեխաները ունկնդրել են համաշխարհային բեմերի վարպետների՝ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Դանիել Լոզակովիչի, Ֆումիակի Միուրայի, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնիի, դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի հիանալի ելույթները։

Ապրիլի 16-ին ամենահիշարժան պահերից էր «Դուբայ օպերա»-ի բեմում կայացած համերգը, որի ընթացքում հանդես եկավ լեգենդար ջութակահար Գիլ Շահամը, իսկ համերգը ղեկավարում էր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը՝ Ֆրանց Շուբերտ Ֆիլհարմոնիայի մասնակցությամբ։ Հայ պատանիները հպարտությամբ և մեծ ոգևորվածությամբ վայելեցին այս հիանալի դասական համերգը։

Պատանի երաժիշտները շարունակում են նաև մասնակցել անհատական վարպետության դասերի, սեմինարների և դասախոսությունների՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ։ Յուրաքանչյուր հանդիպում դառնում է մի նոր հնարավորություն՝ խորացնելու իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելու կատարողական հմտությունները։

Վարպետության դասերի ընթացքում պատանի երաժիշտների նվիրումն ու պատրաստակամությունն արժանացել է բարձր գնահատանքի՝ հայտնի արտիստների կողմից։

Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Ուրախ եմ կրկին հանդիպելու այս հրաշալի հիմնադրամի՝ «Երաժշտություն հանուն ապագայի», պատանի երաժիշտներին։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այդքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են և ինձ համար մեծ հաճույք է աշխատել նրանց հետ։»

 Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Շուիչի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով, և դա ինձ շատ ուրախացրեց։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նորից հանդիպելու հայ երաժիշտների հետ։»

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշում է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Մեր վարպետության դասի ընթացքում խոսեցինք, թե ինչպես է պետք զարգանալ։ Պետք է իմանալ՝ ինչպես աշխատել, կենտրոնացված ու ինքնակարգապահ լինել։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և երկու դասի ընթացքում ես տեսա առաջընթաց։»

Ուղևորությունը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր օր դառնում է մի նոր էջ՝ լի նոր փորձառությամբ, արժեքավոր ինֆորմացիայով և մեծ ոգեշնչմամբ։  MECMA ակադեմիայի և InClassica փառատոնի կազմակերպած այս կրթական ծրագիրը անցկացվում է բարձր մակարդակով՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմաններ։

Կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությամբ այս ուղևորությունը դարձավ իրականություն և դարձավ արժեքավոր ներդրում  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։