Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ
Եվրոպայում ակնկալվում է արևային և այլ վերականգնվող էներգիայի արտադրության աճ, ինչը կարող է հանգեցնել ատոմակայանների արտադրության կրճատմանն ու նույնիսկ առանձին դեպքերում՝ դրանց փակմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Բլումբերգ» գործակալությունը։ Ըստ գործակալության՝ եղանակային պայմանները վկայում են, որ առաջիկա ամիսներին արևային էներգիայի արտադրությունը կմնա բարձր մակարդակի վրա, հատկապես Մեծ Բրիտանիայում մարտ ամսվա ռեկորդային արևային օրերից հետո։
«Ակնկալվում է, որ արևային էներգիան կլրացնի Եվրոպայի էներգահամակարգը, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի գների անկմանը և կստիպի ատոմակայաններին նվազեցնել արտադրությունը»,– նշում է «Բլումբերգ»-ը։ Օրինակ, Epex Spot SE-ի տվյալներով, Ֆրանսիայում մարտ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի միջին ժամային գների բացասական ցուցանիշները տարեկան աճել են 88 %-ով, իսկ Գերմանիայում՝ երկու անգամ։
Միաժամանակ, օրվա ընթացքում գների առավելագույն և նվազագույն ցուցանիշների միջև տարբերությունն ավելի կմեծանա։
«Այսօր էլ մենք տեսնում ենք էլեկտրաէներգիայի գներում զգալի տատանումներ օրվա ընթացքում, և ատոմային էներգիայի օպերատորների համար դժվար է հարմարվել այս պայմաններին։ Սա ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում նրանց համար»,– նշել է Bodecker Partners AB-ի վերլուծական բաժնի ղեկավար Ստաֆան Բերգը։
Մյուս կողմից, ատոմակայանները պետք է ապահովեն էներգիայի կայուն մատակարարում, սակայն «կանաչ էներգիայի» տարածումը դրանք դարձնում է քիչ եկամտաբեր և մեծացնում փակման ռիսկը։ Հատկապես արդիական է այս խնդիրը Ֆրանսիայի համար, որտեղ էլեկտրաէներգիայի մոտ 70 %-ը արտադրվում է 57 ատոմային ռեակտորների միջոցով։ Երկրի կարգավորող մարմիններն արդեն ուսումնասիրում են, թե արդյոք արևային և հողմային էներգիայի մասնաբաժնի աճը կարող է բացասաբար ազդել ատոմակայանների աշխատանքի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից