Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Արբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կուբուկի անապատում աշխատանքները եռում են: Ներկայումս մեծ շինարարություն է ընթանում «Մեծ արևային պատ»–ի վրա: Նրանք այդպես են անվանել կառուցվող աշխարհում ամենամեծ հսկայական չափերի արևային էլեկտրակայանը, գրում է podolyaka.ru–ն: Ի՞նչ է այդ նախագիծը և ինչպե՞ս այն կազդի Չինաստանի էկոլոգիայի և տնտեսության վրա, և ինչո՞ւ է այն կարևոր ոչ միայն Չինաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար։

Տիեզերքից երևացող այդ հսկան 5 կիլոմետր լայնությամբ և 400 կիլոմետր երկարությամբ գոտի է կետավոր արևային մարտկոցներով։ Դա «Արևային մեծ պատ»–ն է, որի կառուցումը չինացիները նախատեսում են ավարտել մինչև 2030 թվականը։

Ակնկալվում է, որ հսկա արևային էլեկտրակայանը կունենա 100 ԳՎտ–ից ավելի արտադրողական հզորություն: Արդեն տեղադրվել են արևային մարտկոցներ, որոնք արտադրում են 5,42 ԳՎտ հզորություն։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի՝ Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանի հզորությունը 6,4 ԳՎտ է։ Իսկ Ռուսաստանի բոլոր էլեկտրակայանների հզորությունը 2023 թվականի սկզբին կազմել է մոտ 247 ԳՎտ։

China Daily-ի տվյալներով 2023 թվականին Պեկինը սպառել է 135,8 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Մինչև 2030 թվականը «Արևային մեծ պատ»–ը կստեղծի մոտ 180 միլիարդ կիլովատ/ժամ: Այսինքն այն կկարողանա էներգիա ապահովել ոչ միայն Պեկինին, այլ նաև նրա հարակից տարածքներին։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենամեծ արևային ֆերման (ի դեպ, նաև Չինաստանում) տարեկան արտադրում է «ընդամենը» 6,09 միլիարդ կվտ/ժամ։

Ինչո՞ւ է այս նախագիծն այդքան կարևոր չինացիների համար:

Այսօր Չինաստանը, ինչպես շատ այլ երկրներ, մեծապես կախված է հանածո վառելիքից, որի մատակարարումը սահմանափակ է, իսկ օգտագործումը բավականին «կեղտոտ», նաև դա թանկ բիզնես է։ Այսպիսով, վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը ոչ միայն նորաձև միտում է, այլ շուտով կարող է դառնալ հրատապ անհրաժեշտություն: Բացի այդ, Չինաստանն աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողն է: 2021 թվականին նրանք մթնոլորտ են արտանետել 10,8 միլիարդ տոննա ածխաթթու գազ։ Միայն Dalad Banner տարածքում, որտեղ կառուցվում է Պատի մի մասը, գնահատվում է, որ արևային ֆերման կօգնի նվազեցնել արտանետումները 31,3 միլիոն տոննայով:

Արևային էլեկտրակայանի մեկ այլ առավելությունն էլ այն է, որ այն կօգնի պայքարել Կուբուկի անապատի տարածման դեմ: Արևային մարտկոցները «կզսպեն» ավազի տարածումը, կպաշտպանեն քամուց և ստվեր կստեղծեն բույսերի համար։ Կրկնակի ազդեցություն: Ե՛վ մաքուր էներգիա, և՛ բնապահպանական խնդիրների դեմ պայքար։

Անապատացումը լուրջ խնդիր է ոչ միայն Չինաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։ ՄԱԿ-ի տվյալներով անապատացման խնդիրն այս կամ այն ​​կերպ ազդում է շուրջ 168 երկրների վրա։ Եվ վիճակը տարեցտարի ավելի է վատանում։ Այսպիսով, Չինաստանի փորձն այդ ոլորտում կարող է շատ օգտակար լինել այլ երկրների համար:

Կուբուկի անապատը ժամանակին զուրկ էր բուսականությունից՝ անասունների գերարածեցման պատճառով: Սակայն վերջին 40 տարիների ընթացքում անապատի մեկ երրորդը կանաչապատվել է: Արդեն գործող Ջունմա արևային կայանի շուրջ՝ 10,7 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կրկին կանաչ է հայտնվել։ Այսպիսով, արևային մարտկոցների օգնությամբ որոշ կանաչապատում միանգամայն հնարավոր է:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]