Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի

Բուքմեյքերներն առանձնացրել են Հռոմի պապի պաշտոնի երկու ֆավորիտի, ըստ Polymarket-ի՝ ամենամեծ շանսեր ունեցող կարդինալներն են Պիետրո Պարոլինը (35%) և Լուիս Անտոնիո Գոկիմ Թագլեն (23%)։ 70-ամյա Պարոլինը Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից է և կարևոր դեր է խաղում Վատիկանի արտաքին հարաբերություններում, մինչդեռ 67-ամյա Թագլեն գահի ամենաերիտասարդ հավակնորդներից է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Առաջիկա ընտրություններում Սուրբ Պետրոսի գահին հավակնելու ամենամեծ շանսեր ունեցող կարդինալները նրանք են:

 Polymarket-ը 2013 թվականից Վատիկանի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող իտալացի Պարոլինի հաղթանակի շանսերը գնահատում է 35%: Ֆիլիպինցի Թագլեի ընտրությունն ավելի քիչ հավանական է, այն գնահատվում է 23 տոկոս հավանականությամբ, մինչդեռ ապրիլի 21-ին այն մոտ 35 տոկոս էր։

70-ամյա Պարոլինը Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից է և կարևոր դեր է խաղում Վատիկանի արտաքին հարաբերություններում։ Ներկայիս պետքարտուղարը դիտվում է որպես չափավոր թեկնածու, որը մի շարք հարցերում ավելի քիչ ազատական ​​դիրքորոշում ուներ, քան Ֆրանցիսկոս պապը: Օրինակ՝ կարդինալը 2015 թվականին Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացումը որակել էր «ամբողջ մարդկության պարտություն»։

67-ամյա Թագլեն Սուրբ Պետրոսի գահի ամենաերիտասարդ թեկնածուներից է: Ֆիլիպինցին եղել է հանգուցյալ պոնտիֆիկոսի մերձավոր շրջապատի վստահելի անդամ: 2011-ից 2019 թվականներին եղել է Մանիլայի արքեպիսկոպոս: Թագլեն առաջադեմ և ներառական առաջնորդ է, որը նախկինում քննադատել է կաթոլիկ եկեղեցուն ամուսնալուծված զույգերի և միասեռական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի համար: