Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Արեւմուտքը պարբերաբար սադրում է հակամարտություններ հետխորհրդային տարածքում. Մհեր Ավետիսյան

«Արեւմուտքն օգտագործում է հետխորհրդային պետություններին եւ նրանց բնակչությանը Ռուսաստանի դեմ պայքարում»,- ասել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում «Միացյալ Եվրոպան ընդդեմ Ռուսաստանի 1941 եւ 2025թթ.։ Մեծ Հաղթանակի 80-ամյակը ակտուալ արտաքին քաղաքական համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Միջոցառումը հեռարձակել է «Вместе. РФ» հեռուստաալիքը։

«Թեեւ այդ երկրների բնակչության մեծամասնությունը Ռուսաստանին եւ նրա ժողովրդին համարում է բարեկամ, սակայն Արեւմուտքը տարբեր մեխանիզմներով իշխանության է բերում իրեն հավատարիմ էլիտաների, որոնք պետական ​ապարատի մակարդակով ծառայում են Արեւմուտքի շահերին՝ զոհաբերելով սեփական ժողովրդի եւ ամբողջ երկրի շահերը»,- ասել է նա։

Դրա վառ օրինակներն են Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլին եւ Ուկրաինայի ներկա իշխանությունները։

«Դրանից զատ, Արեւմուտքը միտումնավոր խեղաթյուրում է պատմական իրականությունը որպես  ամբողջություն՝ համակարգված հակամարտություններ հրահրելով հետխորհրդային տարածքում՝ Ադրբեջան-Հայաստան, Տաջիկստան-Ղրղզստան:

Նպատակն է թուլացնել Ռուսաստանի դիրքերը հետխորհրդային երկրներում եւ համակարգված լարվածության օջախներ ստեղծելու համար, որոնք նույնպես կաջակցեն Արեւմուտքին Ռուսաստանին որպես պետություն ոչնչացնելու ջանքերում։

Նույն սցենարը կիրառվել է չեչենական պատերազմների ժամանակ՝ նպատակ ունենալով ապակայունացնել Ռուսաստանը ներսից»,- ասել է նա։