Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

Ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում էր 100 հազար դրամով Արարատի մարզի Երասխ բնակավայրում իրացնել Երևանցի և Աշտարակցի երկու տղամարդու։

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների և մարզը սպասարկող պարեկների հետ։

Համագործակցված և փոխլարցնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին Աշտարակի բնակիչ, 57-ամյա տղամարդը և մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք, ըստ տվյալների՝ եղեգնաձորցուց 100․000 դրամով թմրամիջոց էին գնել։

Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում իրավապահները հայտնաբերեցին ու ձերբակալեցին Եղեգնաձորի բնակիչ 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայում՝ «Մակարով» ատրճանակ կար։

Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա՝ 9 փաթեթով։

Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենագրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։