Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբ

Տակավին օրեր առաջ հայտնել ենք, թե ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հաջողվել է համաձայնության գալ Նիկոլ Փաշինյանի հետ իր ճակատագրի վերաբերյալ, և Քոչարյանին առայժմ պատժելու մտադրություն «Քաղաքացիական պայմանագրում» չունեն։ Մեր տեղեկությունը հաստատվեց հենց երեկ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին։

«Խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերող ամենատարբեր հարցերը։ Այդտեղ մենք հույս ունենք՝ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու։ Երբ ստեղծվի, արդեն մշտական գործող էթիկայի հանձնաժողով կունենանք»,- ասել է Կոնջորյանը, միևնույն ժամանակ, այդպես էլ չմեկնաբանելով, թե ինչու են որոշել ներել Անդրանիկ Քոչարյանին, ընդ որում,դա անել իշխող ուժի, վարկանիշի և բարոյականության հաշվին։

Հիշեցնենք, Քոչարյանն իրեն չափազանց լկտի էր պահել լրագրողների հետ զրույցում։ Տխրահռչակ այդ պատգամավորը լկտիություն դրսևորում է ոչ միայն լրագրողների և հասարակ քաղաքացիների, այլև անգամ սեփական խմբակցության կին պատգամավորների նկատմամբ, վերջիններիս վերաբերյալ լկտի տեղեկություններ տարածելով, և ՔՊ-ի կանայք էին Փաշինյանից պահանջել պատժել Անդրանիկ Քոչարյանին և հեռացնել խմբակցությունից։

Փաշինյանն, ամիսներ շարունակ հետևելով այս ներքին գզվռտոցին, ի վերջո որոշում է կայացրել պահել Անդրանիկ Քոչարյանին, քանի որ վերջինս դեռ կարևոր գործ ունի անելու, հրապարակելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։ Այդ զեկույցն արդեն գրեթե մեկ տարի պատրաստ է և գտնվում է Քոչարյանի չհրկիզվող պահարանում, բայց վերջինս համառորեն հրաժարվում է դա հրապարակել, վերջերս էլ խոստացել է զեկույցը ներկայացնել այս տարվա սեպտեմբերի 27-ից հետո։ Ամեն պարագայում «Քաղպայմանագիրը» հերթական անգամ ցույց տվեց, որ ոչ թե քաղաքակիրթ և քաղաքական խումբ է, այլ ընդամենը բորենիների ոհմակ, որտեղ հավաքվել են միևնույն արժեքները կրողները։

Արփի Մկրտչյան