Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Եթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր Կամենդատյան

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը․ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը:

Այս կարգավորմամբ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում է իրականացվելու վերահսկողություն՝ պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ։ Ի դեպ, գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ չեն բացառում, որ առաջարկվող փոփոխությունը մահակ է դառնալու ըմբոստ համայնքապետերի գլխին։

Արդյո՞ք նախընտրական տարում նման օրենսդրական փաթեթի ներկայացումը պատահական է, օբյեկտի՞վ են արդյոք մտահոգությունները, որ սա ուղղվելու է ընդդիմադիր ՏԻՄ ղեկավարների դեմ՝ 168am-ն այս հարցադրումներն ուղղեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։

Ի պատասխան՝ տնտեսագետը թեև շեշտեց պետական վերահսկողության կարևորությունը, սակայն ուշադրություն հրավիրեց դրա՝ ոչ ընտրանքային լինելու անհրաժեշտության վրա։

«Պետությունը բյուջեի ծախսերի հետ կապված, բնականաբար, պետք է իրականացնի մշտական դիտարկումներ՝ հնարավոր խախտումների, թերացումների և փոշիացման հետ կապված։ Ընդ որում, այդ միջոցառումները պետք է համատարած լինեն, նաև՝ պետք է ոչ ընտրանքային ու էլեկտրոնային լինեն, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան նույնիսկ փոքր համայնքներում։

Ու քանի որ ՊՎԾ-ում ո՛չ կադրերն են բավարարում, ո՛չ էլ կադրերի քանակը՝ այդ խնդիրները լուծելու և վերահսկողական գործառույթների իրականացման համար, հավանաբար, նրանք գնալու են ընտրանքային եղանակներով, ու հիմնականում այս սուբյեկտիվ որոշման տակ է մեխը։ Վերահսկողությունը եթե լինի ընտրանքային, ապա դա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական ներկապնակ, քաղաքական աստառ անպայմանորեն»,- մանրամասնեց նա։

Հրայր Կամենդատյանն այս որոշման համատեքստում մեկ այլ խնդիր համարեց իշխանության մեջ գործառույթների կլանման պրոցեսը։

«Նույն Վերհասկողական ծառայության դերի բարձրացումն այստեղ մենք նկատում ենք՝ որպես մի փոքր խմբակի կողմից նաև անձնական կորպորատիվ դիրքերի նվաճում, իսկ սա նշանակում է, որ իշխանության մեջ սկսվել է գործառույթների կլանման պրոցես,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով,- Ո՞ր չափով են նրանք կարողանալու այդ ամենի վրա էլեկտրոնային հսկողության մոդել կիրառել։

Օրինակ, այս օրերին ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման, հաշիվների դուրսգրման կայքէջն արդեն մի քանի օր չի գործում։ Ընդ որում, տնտեսվարողների հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև ամսի 20-ը, բայց 15-ից հետո այդ համակարգը չի աշխատում, տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ չեն կարողանում տալ։

Այսինքն՝ այս մարդիկ կառավարման իրական փորձ չեն ունեցել ու այսօր էլ չունեն․ խրոխտ կերպով կաբինետներում թաքնվելու, միկրոֆոնների առջև հոխորտալու պրակտիկան գործերի կառավարման, բարձր կառավարչական ձիրքերի պրակտիկա չէ։ Այս մարդիկ ապիկարներ են, քաղաքական խմբի առաջ քաշված կոմիսարներն են առանձին բնագավառներում, որոնք մեծ մասամբ բնագավառից ընդհանրապես տեղյակ չեն։ Իրենց նախորդ աշխատանքային փորձն էլ վկայում է, որ առաքման ծառայությունում աշխատող մարդը, ենթադրենք, չի կարող իրականացնել ներկա պահանջներին բավարարող աշխատանք, պարզապես չի կարող»,- ամփոփեց տնտեսագետը։