Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Լոնդոն՝ Ղրիմի վերաբերյալ Զելենսկու մեկնաբանություններից հետո. NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն, որտեղ կկայանան ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերից հետո՝ Ղրիմը ռուսական ճանաչելուց հրաժարվելու մասին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Հանդիպումը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին, ԱՄՆ-ը կներկայացնի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։ «Դա վերաբերում է իր ժամանակացույցի տեխնիկական հարցերին»,- վստահեցրել է մամուլի քարտուղարը։

The Wall Street Journal-ը հայտնել է, որ Փարիզում եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ Ուկրաինային ներկայացվել է խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից պատրաստված առաջարկ։ Այն ներառում է Ռուսաստանի համար հիմնարար կարևորություն ունեցող 2 պահանջ ՝ Ղրիմի ճանաչում Ռուսաստանի Դաշնության մաս և հրաժարում ՆԱՏՕ-ին միանալուց: Զելենսկին ասել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար, սակայն միևնույն ժամանակ պնդել է, որ Ուկրաինան օրինականորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։