Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Tesla-ի՝ 1-ին եռամսյակում զուտ շահույթը նվազել է 71%-ով

2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության զուտ շահույթը կազմել է 409 մլն դոլար։ Դա տարեկան կտրվածքով 71%-ով պակաս է, ասվում է զեկույցում: Ընկերության եկամուտը կրճատվել է 9%-ով՝ հասնելով 19,34 մլրդ դոլարի, իսկ ավտոմեքենաների վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 20%-ով՝ հասնելով 14 մլրդ դոլարի։

Tesla-ն անկումը բացատրել է Շանհայի, Բեռլինի, Ֆրեմոնտի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և Օսթինի (Տեխաս, ԱՄՆ) գործարաններում արտադրական գծերի արդիականացման աշխատանքներով: Մեկ այլ պատճառ, որը ընկերությունը նշել է, էլեկտրամոբիլների միջին արժեքի նվազեցումն է, որն ուղղված է վաճառքի խթանմանը:

«Ավտոմոբիլային և էներգետիկ շուկաներում անորոշությունը շարունակում է աճել, քանի որ արագ փոփոխվող առևտրային քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Tesla-ի և մեր գործընկերների մատակարարման համաշխարհային շղթայի և ծախսերի կառուցվածքի վրա», - ավելացրել է ընկերությունը:

Շահույթի անկման պայմաններում ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստացել է, որ մայիսից կսկսի ավելի քիչ ժամանակ հատկացնել իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE): Նախօրեին ԱՄՆ ութ ​​նահանգների գանձապետերը նկատողություն են արել Tesla-ի ղեկավարությանը ընկերության նկատմամբ ուշադրության պակասի համար: The Washington Post-ը գրել է, որ պարոն Մասկը պատրաստվում է հեռանալ DOGE-ից։