Հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում. Ուգոչուկվու Իվու
«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, ինչպես նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին:
«Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, իռլանդացիների և պորտուգալացիների դեմ։ Այո, եզրափակիչ դուրս գալը դժվար կլինի, բայց սա ֆուտբոլ է, ամենաանկանխատեսելի մարզաձևը։ Մենք տեսանք, թե ինչպես Վրաստանը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր և հասավ մինչև 1/8 եզրափակիչ: Այնպես որ, կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ: Անհնարին ոչինչ չեմ տեսնում, որ հայ ֆուտբոլիստները մեկ տարի անց հանդես գան աշխարհի առաջնությունում»,- ասել է Իվուն:
Ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Վրաստանից կրած պարտությանը:
«Ինձ համար շատ դժվար է խոսել Վրաստանից կրած պարտության մասին։ Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, ով դեռ այնքան մարզումներ չի անցկացրել, որպեսզի անմիջապես սկսի լավ արդյունքներ ցույց տալ։ Ավելին, բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան և բաց թողեցին վրացիների հետ հանդիպումները։ Վրաստանի հավաքականից ընդհանուր 1:9 հաշվով կրած պարտությունը ցույց չի տալիս Հայաստանի ֆուտբոլի մակարդակը։ Հիշենք, օրինակ, թե ինչպես Բրազիլիան աշխարհի առաջնությունում 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային։ Նման բաներ երբեմն պատահում են ֆուտբոլում։ Իհարկե, Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո հանդերձարանում ընկճված ու տխուր էին։ Ֆուտբոլիստները կարևոր զրույց են ունեցել գլխավոր մարզչի հետ: Եվ հավատացեք, որ հայ ֆուտբոլիստները մտադիր են վերականգնվել Վրաստանից կրած պարտությունից հետո»,- ընդգծել է խաղացողը։
Խոսելով նիդեռլանդցի մասնագետի մասին՝ Իվուն ասել է. «Ես պարզապես խաղացող եմ, ով պետք է մարզվի ու ֆուտբոլ խաղա: Թերևս իմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը։ Բայց ամեն դեպքում, բոլորը գիտեն, որ Ջոն Վան՛տ Սխիպը մեծ մասնագետ է, ով նախկինում գլխավորել է «Այաքսը» և աշխատել Եվրոպայում։ Ես հավատում եմ, որ նա շատ օգուտ կբերի ողջ հայկական ֆուտբոլին»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...