Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Փաշինյանի դավաճանության երկու փաստ

Դեռևս 2020 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն իր ապրիլքսանչորսյան ուղերձում դատապարտում և ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիային կոչ անելով առերեսվել իր պատմությանը և մեղադրանքի սլաքներն ուղղում էր ճիշտ ուղղությամբ, այն է՝ հայտարարելով, որ Թուրքիան ոչ միայն Ցեղասպանությունն իրականացրել է մեկ դար առաջ, այլև փորձում է կրկնել նաև այսօր։

Արդեն 5 տարի անց Փաշինյանն իր ուղերձում խոսում է խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մասին, պնդում, որ իրենք գնում են այդ ճանապարհով։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր խոսքում «ճանաչում» բառը չի օգտագործում, Թուրքիային ընդհանրապես որևէ կոչ չի անում առերեսվել իր պատմությանը։ Կարճ ասած, մեղմիկ ձևակերպումներով փորձում է տարածել թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները։

Երեկ տեղի ունեցած ջահերով ազդեցիկ երթից հետո էլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը։ Տասնամյակներ շարունակ այդ միջոցառումը հիշատակի միջոցառումների անքակտելի մասն է կազմել, իսկ այսօր՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե դրոշների այրումը սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Հընթացս ձեռքի հետ էլ դատապարտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, հրադադարի խախտումները։

Նիկոլ Փաշինյանի գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգուրացություն, ինչպես իր խոսքում նշել է երրորդ նախագահը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող իշխանությունները վերածվել են Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկների, իսկ նրա գործունեությունը լիովին տեղավորվում է թշնամական նարատիվների շրջանակներում։

Անահիտ Մուկուչյան