Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Զիջողական քաղաքականության, նաև չափազանցեցված զգուշավորությունը միախառնելով, պարզապես  մեր իրավունքները կկորցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան ասաց՝ մեր հայրենիքի անկախությունից հայեցի ապրելու, գոյատևելու մեր իրավունքից ոչ ոք չի կարող շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ, նույնը ասի:

Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունն ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպես, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:

Կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել, կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի դերակատարության միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը սփյուռքից և սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել՝ մեր ազգի ներուժի ամբողջական ու ճիշտ օգտագործումով:

Զգույշ, հազար անգամ զգույշ հիշյալ հնարավորություններից ու հրամայականներից խուսափումը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ, ու մեր ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախանշանները սկսել են երևալ:

Չորրորդ, քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմիական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ։

Ճիշտ է քաղաքական ու իրավական դաշտերը իրարից տեսականորեն անջատ են, սակայն ներկա աշխարհի մեջ դրանք միմյանց հետ սերտորեն առնչված են՝ մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային, թե շրջանային շահերում, որտեղ դժբախտաբար բացակա է իրավունքն ու արդարությունը։

Արդ, մեր մոտեցումը պետք է լինի իրատեսական, հարկ է լինել արթուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփոխ պայմաններում։

Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանն իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայում բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ:

Կանդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբկուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։

Մենք, որպես Հայաստան, սփյուռք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք: Հետևաբար արթնանանք այլևս, համախմբվենք ու համախմբենք մեր ազգի ներուժը՝ ի խնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքների հետապնդման:

Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սփյուռս աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք։ Այս է պատգամը մեր սրբացյալ նահատակների։ Եկեք լսենք պատգամը մեր սրբացյալ նահատակների, և այդ պատկանին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջատիրական պայքարը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»: