Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ X-ի իր էջից հեռացրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որում «Ցեղասպանություն» բառն էր պարունակում։ Որոշ ժամանակ անց նոր գրառում է հայտնվել, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը։ Փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։ «Այս օրը հիշեցնում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն», նշվում է գրառման մեջ, որը նույնական է եղել 2 հրապարակումներում էլ։

Կարելի է գուշակել, թե ինչու է դիտորդական առաքելությունը հեռացրել իր նախնական գրառումը՝ այդ կերպ փորձելով, թերևս, սիրաշահել թուրքական կողմին։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը ցեղասպանության ժխտման և հրաժարման ուղղությամբ, ոչ պակաս ողջամիտ և տրամաբանական է թվում, որ վարչապետի աշխատակազմից կարող են խնդրած լինել, հեռացնել գրառման մեջ առկա ցեղասպանություն բառը։

Փաշինյանն ինքն իր ուղերձում չափազանց քիչ է հիշատակել «Ցեղասպանություն» բառը, փոխարենն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Նույն այդ արտահայտությունը երեկ հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում։ Դեմոկրատական վարչակազմի օրոք 2021 թ․-ին Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ուղիղ այդ մասին նշելով իր ուղերձում։ 4 տարի շարունակ դեմոկրատների վարած քաղաքականությունից հետո նոր հանրապետական վարչակազմը կարծես վերադառնում է իր հին ավանդույթներին, օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, ինչը, նշենք, փրձագետների կողմից դիտարկում է որպես տվյալ հարցում Սպիտակ տան վարչակազմի հետքայլ։

Տարօրինակն այստեղ, իհարկե Եվրամիության դիտորդական առաքելության պահվածքն է, որը ոչ մեկնաբանել, ոչ էլ պարզաբանել է իր արածը։ Ցանկալի կլիներ, որպեսզի դիտորդական առաքելությունը կամ եվրոպական գործիչներն ի վերջո պատասխանեին՝ ինչպես են գնահատում 1915 թվականի իրադարձությունները՝ «Մեծ Եղե՞ռն», թե՞ «Ցեղասպանություն», քանի որ դրանից է կախված նաև հայ ժողովրդի վերաբերմունքը նույն Եվրոպայի հանդեպ, ուր իբր սլանում է Նիկոլ Փաշինյանը։

Մանե Փիլոյան