Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձները կարդալիս, կարելի է շփոթվել, թե որն ում ուղերձն է, կարծես երկու ուղերձները գրվել են նույն տեղում, նույն մարդկանց կողմից։ Թուրքիայի նախագահը սովորություն ունի ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձներ հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, և բոլոր դեպքերում այդ ուղերձները լկտիության և ցինիզմի գագաթնակետ են։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։ «Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև ունեցած խորն արմատները և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», - ասել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։

Ուշ երեկոյան մի ուղերձ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր պետությունների և կազմակերպությունների հայտարարություններին՝ նշել, թե կտրականապես մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտումներով արված հայտարարությունները։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թ-ի դեպքերի արդարացի և գիտական ​​քննության համար։ Պատմությունից թշնամություն առաջ բերելու ջանքերը չպետք է խրախուսվեն և կրկնում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացին»,-ասվում է հրապարակման մեջ։

110 տարի է անցել, Թուրքիան չափազանց կոշտ և ագրեսիվ է արձագանքում բոլոր նման հայտարարություններին։ Եվ այժմ էլ հրաշալի հնարավորություն է ստացել առաջ մղել ժխտողական քաղաքականությունը՝ Հայաստանում սեփական խամաճիկն ունենալով, իսկ միջազգային կառույցների, տարբեր երկրների առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումն, իհարկե, դուրս է Անկարայի քաղաքական նկրտումների ծիրից։

Անի Էլլարյան