Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
Մինչ 2028 թվականի ապրիլի 22-ը երգիչ Մարատ Հայրապետյանը, կլինի Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսարը, այս մասին հայտնում են Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից:
«Ընտրությունը տեղի է ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Գարփեթյանի ու Արդի Քասախյանի առաջարկությամբ: Այս նշանակումը հատուկ խորհուրդ ունի հայաշատ Գլենդելի համար։ Այստեղ, որտեղ մշակույթը երբեմն բախվում է ձուլման անտեսանելի ալիքներին, Մարատ Հայրապետյանի ներկայությունը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտոնական նշանակում, այլ որպես գաղափարական պարսպի ամրացում՝ ազգային արժեքների շուրջ:
Նա մշտապես հանդես է եկել որպես ազգային արմատների պահապան՝ իր ստեղծագործություններով ընդգծելով լեզվի, պատմության, ավանդույթի կարեւորությունը ժամանակակից աշխարհում։ Նրա գործունեությունը բազմաշերտ է՝ Հայաստանի պետական համակարգում որպես ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական, իսկ այժմ՝ նաև որպես Կալիֆոռնիայի Բնաբուժների ասոցիացիայի փոխնախագահ և «The Guardian of Health» կենտրոնի հիմնադիր»,- նշված է հաղորդագրության մեջ:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...