Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին

Երկու խոշոր սուպերմարկետների ցանցերի միջև դատական վեճ է ծագել: Հայցվորը «ՍԱՍ գրուպն» է, որը «Ծիրանից» պահանջում է մոտ 35,5 մլն դրամ: Ըստ հայցի, այդքան է կազմում «ՍԱՍ- գրուպ» ՍՊԸ կողմից «Ծիրանին» մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը: Ըստ հայցվորի, այդքան է կազմում «Ծիրանի» պարտքը:  

«Հրապարակ»-ը «ՍԱՍ գրուպի» տնօրենի խորհրդական Կարեն Սահակյանին է զանգել, խնդրելով պարզաբանել խնդիրը: «Ի՞նչ անհասկանալի բան կա, երկու առևտրային կազմակերպություններ կարող են իրար ապրանքներ մատակարարել», - ասաց նա եւ հրաժարվեց խոսել բուն պահանջից, պատճառաբանելով, թե տեղյակ չէ մանրամասներին:

Հիշեցնենք՝ «Ծիրան» ապրանքանիշը, որի ներքո գործում է ընդհանուր թվով 22 սուպերմարկետ, փետրվարից նոր սեփականատեր ունի: Ցանցը ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը` նոր իշխանությունների աճեցրած գործարարը, որը բավականին մեծ կարողության տեր է դարձել վերջին տարիներին, այդ թվում` ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը: Իսկ ՍԱՍ-ը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին, որը նույնպես վատ հարաբերություններ չի կառուցել 2018-ից հետո իշխանության եկած խմբի հետ: