Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մեկնել է Սոչի, այնտեղից նաև՝ Սոչիի մերձակա Ալտմեց (Նոր Լույս) գյուղ, որտեղ շատ համշենահայեր են ապրում:

Պարզվեց՝ այցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, Կարապետյանի հետ են եղել նաև «Համահայկական ճակատ» շարժման անդամներ և Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։ Մեզ տեղեկացրեցին, որ իսկապես նշյալ գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում՝ համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից։

Շարժման գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել «Սուրբ Նարեկ» եկեղեցում, իսկ միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են դրել 2005 թվականին տեղադրված՝ 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ի դեպ, հավելենք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին նաև Հայաստանում ոգեկոչման միջոցառում իրականացրեցին՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված էր՝ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թուրքացման համար»։

Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմն այս այցի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեր մարզիկները ցանկացել են այց կատարել և նախապես դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով աջակցել: Խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 2 միլիոն դրամի մասին է: Սակայն նախարարությունից մերժում են ստացել, որից հետո դիմել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս իր ընկերների՝ մոսկվաբնակ գործարարների շնորհիվ կարողացել է աջակցել և կազմակերպել հոկեյիստների այցը:

Փաստորեն, թուրք լրագրողներ հրավիրելու և հարցազրույց տալու համար գումար գտնվում է, քպական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար գտնվում է, զանազան անիմաստ միջոցառումների համար գումար գտնվում է, իսկ մեր հաշմանդամ մարզիկների համար ընդամենը 2 միլիոն դրամն իշխանություններն ափսոսում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում