Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիրներ ունի բոլոր արտաքին խաղացողների հետ կապված, ոչ միայն նրա վարկանիշն է հասել շրիշակի մակարդակի, այլև որոշակի ճաքեր կան հենց իր կուսակցության ներսում:

Նախ՝ նրա «վրայից թռան» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ժամանակին «Նիկոլից ավելի Նիկոլ» էին: Ընդ որում, առաջինը բավականին փորձառու քաղաքական գործիչ է և այդքան էլ միամիտ չէ, որքան կարող է թվալ: Եվ նա, փաստացի, Փաշինյանի բերած պատուհասների համար իր բաժին պատասխանատվությունից գլուխն ազատելու համար «արագի մեջ» մի կողմ քաշվեց: Հաջորդը Վիլեն Գաբրիել յանն է, որը, լինելով ՔՊ հիմնադիրներից, հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում էր Փաշինյանից դիստանցավորվելու համար: Եվ Գյումրու «միջադեպն», ըստ էության, «հիանալի» առիթ էր նրա համար: Կան խոսակցություններ, որ հաջորդ «օղակը» կարող է լինել «Շիշ բռնող» մականունը ստացած քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՔՊ-ում խոսում են, որ նա ևս Փաշինյանից դիստանցավորվելու, հեռանալու և գլուխն ազատելու ճանապարհն է բռնել:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հանդարտ չէ, ու չի բացառվում, որ արտահերթ ընտրության գնալու որոշման պարագայում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, «պոկվող օղակները» առաջադրեն իրենց թեկնածուին (ասենք՝ Մհեր Գրիգորյանին կամ Սուրեն Պապիկյանին) ու ձերբազատվեն Փաշինյանից՝ իրենց փրկելու համար: Չի բացառվում նաև, որ նույն այդ «օղակները» ընտրեն ընդդիմության առաջարկած թեկնածուին՝ նույն հաշվարկներով:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լուրջ հարված էր նաև ՍԴ որոշումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված: Ճիշտ է, արտաքուստ թվում է, թե վիճարկվող հոդվածները սահմանադրական են ճանաչվել, սակայն իրականում ՍԴ-ն այնպիսի երկու սահմանափակում է դրել, որ, ըստ էության, նշյալ օրենքի կիրառումը դնում է լուրջ կաղապարների մեջ: Խոսքն այն մասին է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել որևէ պաշտոնյայի կողմից միայն պաշտոնն ստանձնելուց հետո, և երկրորդ՝ տվյալ գույքը պետք է ուղղակիորեն կապված լինի կոնկրետ հանցանքի հետ, որի համար տվյալ անձը դատապարտվել է: Սա, ըստ էության, զգալիորեն «կապում» է իրավապահների ձեռքերը՝ անվերապահ կատարելու իշխանությունների պատվերները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում