Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի կողմից իրականացվում են անօրինական գործողություններ
Վերջին տասը օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվել են չհիմնավորված և անօրինական գործողություններ։ Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ համասեփականատեր Հայկ Շահնազարյանը։
«ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվող բեռները Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ հետագա լաբորատոր փորձաքննության համար։
Քանի որ բեռները Վրաստանի տարածքով անցնում են որպես տարանցիկ բեռներ, նման գործողությունների համար ոչ իրավական հիմք, ոչ էլ անհրաժեշտություն չկա,- նշեց նա։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական մարմինների կողմից իրականացված գործողությունների հետևանքով ՀՀ տնտեսվարողները կրել են ֆինանսական և այլ տեսակի վնասներ, քանի որ բեռները շուրջ 10 օր է՝ արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։
«Արտահանողները, իրենց իրավունքների պաշտպանության նպատակով, դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ստացել պատասխան, որ փոխնախարար Խոջոյանը զբաղվում է այդ հարցով։ Սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել,- հավելեց Շահնազարյանը։




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...