Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Աշխարհի ամենամեծ մարզադաշտի տանիքը 11000 արևային մարտկոցներով՝ 1000 խաղեր լուսավորելու համար

Դորտմունդի «Բորուսիան»՝ գերմանական Բունդեսլիգայի առաջատար ֆուտբոլային ակումբը, նախատեսում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային մարզադաշտային տանիքը՝ բաղկացած 11000 ֆոտովոլտային վահանակներից և 4,2 ՄՎտ էներգիայի հզորությամբ, գրում է podolyaka.ru–ն։

Էներգետիկ հսկա RWE և չինական առաջատար ֆոտովոլտային մոդուլներ արտադրող JA SOLAR ընկերությունների հետ համագործակցությամբ Դորտմունդի «Բորուսիան» ընդարձակ արևային համակարգ կտեղադրի իր կուլտային Signal Iduna Park մարզադաշտի տանիքին: «JA SOLAR մոդուլներով, որոնք սնուցում են ստադիոնի տանիքի ամենամեծ ֆոտոգալվանային համակարգը, մենք ճանապարհ ենք հարթում ավելի էկոլոգիապես մաքուր ապագայի համար», - ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Կարստեն Քրամերը: Ակումբը մտադիր է ավարտել այդ հավակնոտ նախագիծը մինչև 2025 թվականի ամառվա վերջը: Էներգիայով կսնուցվի մարզադաշտը, տարեկան կարտադրի ավելի քան 4 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա:

«Այս եզակի համադրությունը տալիս է աննախադեպ էներգիա խաղադաշտում և տրիբունաներում նոր ստանդարտ սահմանելով էներգետիկ անցման համար», - պարզաբանել է JA SOLAR-ը մամուլի հաղորդագրության մեջ:

Մարտկոցների ծավալը բավական է մարզադաշտի լուսարձակները սնուցելու համար տարեկան 1000 հանդիպման դեպքում: Ակումբը մտադիր է օգտագործել տեղում արտադրված ողջ էլեկտրաէներգիան և զգալիորեն նվազեցնել ածխածնային հետքը: Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները տարեկան մոտավորապես 1800 մետրիկ տոննայով: Էներգաարդյունավետության հետագա բարելավման համար նաև կինտեգրվի 3,4 ՄՎտժ էներգիայի կուտակման համակարգ, որը կապահովի կայուն և հուսալի էլեկտրամատակարարում:

«Բորուսիա Դորտմունդի» նախագիծը նաև ցույց է տալիս, որ JA SOLAR-ի լայնածավալ պորտֆելի այդ մոդուլները, և մյուսները  հավասարապես հարմար են ամեն տեսակի տանիքների համար: Մարզադաշտի վերածումը կանաչ էներգիայի կենտրոնի կարող է ոգեշնչող մոդել ծառայել աշխարհի այլ մարզական կազմակերպությունների համար, նշել է JA SOLAR-ը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]