Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Քաղաքականություն

«Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորին

Ինչպես և սպասելի էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց պատժել Անդրանիկ Քոչարյանին, որն աչքի էր ընկել լրագրողի նկատմամբ լկտի վերաբերմունքով։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծին՝ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իսկ պատճառաբանությունն, իհարկե, ցնցող է և արժանի ՔՊ-ականներին։

Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկելով նշել են, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։ «Մեջների կյաժը նա չէ»,- ասել են քպականները։ Եվ իսկապես գործող իշխանությունում բոլորն են անխնա ցինիկ և լկտի, և պատժելուց պետք է պատժել ոչ թե նրանցից մեկին, այլ բոլորին միասին։ Իսկ լկտիությամբ և ոչ էթիկական վարքով խորհրդարանում և խորհրդարանից դուրս աչքի են ընկնում բացառապես իշխող ուժի ներկայացուցիչները։

Միևնույն ժամանակ խորհրդարանի ընտրությունից 4 տարի անց կարելի է փաստել, որ էթիկայի հանձնաժողով այդպես էլ չկարողացան ձևավորել։ Իհարկե, գործող իշխանությունը միտումնավոր հրաժարվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, քանի որ հրաշալի հասկանում է, որ նույնիսկ պատգամավորների վարքի վերաբերյալ հարցերի քննարկումն արդեն իսկ հարված է իրենց հեղինակությանը։

Նարե Ղուկասյան