«Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք Չալաբյան
«Նեմեսիսի» արձանի մոտ «ՀայաՔվեն» ոգեկոչման արարողություն ու համերգ է կազմակերպել: «Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է: Այս մասին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, մեր ժողովուրդն այսօր կարիք ունի արդարության, իրավունքների ու արժանապատվության վերականգնման:
«Այսօր նույն ցեղասպան հրեշների ժառանգները հայ ժողովրդի դեմ նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ արդեն Հայաստանում: Մենք պետք է համախմբվենք եւ պայքարը շարունակենք»,-ասաց Չալաբյանը:
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով, իրենք տեղում են ոչ միայն հայ վրիժառուներին ոգեկոչելու, այլեւ ցույց տալու համար, որ ոչ միայն անձնական, այլեւ ազգային արժանապատվությունը պետք է կարեւոր լինի:
«Մեր կրթական, մշակութային քաղաքականության մեջ այդ գիծը միշտ պետք է ներկա լինի, մարդուն բացի իր անձնական արժանապատվությունից, որի համար ինքը պատրաստ է զրկանքներ կրել, շատ կարեւոր է նաեւ հավաքական արժանապատվությունը»,-ասաց նա:
Գոհար Հակոբյան




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...