Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում
Մինչ Ադրբեջանի նախագահն ակտիվ հանդիպումներ է ունենում գերտերությունների, Չինաստանի նախագահի հետ, այլ առաջնորդների հետ առաջ մղելով Ադրբեջանի շահերը, Նիկոլ Փաշինյանի այցերը և հանդիպումները կարող են տարակուսանքի տեղիք տալ։ Փաշինյանը 3 պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ հանդիպում է ունենալու Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։ Փաշինյանն առանձնազրույց կունենա նաև Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Էստոնիա կատարած այցն առանձնապես լուրջ չէ՝ հաշվի առնելով այդ պետության նկատմամբ մեր վերաբերմունքը։ Բայց բանն այն է, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավարը հենց Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է, որն էլ բավականին լուրջ դիրք է զբաղեցնում եվրոպական կառավարման համակարգում, և հենց Կալասն էր, որ Հայաստանից և այլ երկրներից պահանջել էր չմեկնել մայիսի 9-ին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։
Թեպետ Եվրահանձնաժողովն ավելի ուշ մեղմացրեց այդ ձևակերպումները, բայց Փաշինյանից դեռ շարունակում են պահանջել, չմասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, և Փաշինյանն այժմ ինքն է մեկնել Էստոնիա՝ հասկանալու իր հետագա անելիքները։ Թեպետ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մեկնելու է Մոսկվա, բայց մեկնումից առաջ, օրերս, հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե մայիսին Մոսկվայում հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Հրաժարվել էր նաև հայտնել, թե արդյոք ինքը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումներին։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանը դեռևս կամուկացի մեջ է և կարիք ունի համոզելու եվրոպական գործընկերներին, որ չի կարող հրաժարվել Մոսկվա մեկնելուց։ Իսկ Եվրամիությունը, որը չի կարողանում Հունգարիայի և Սլովակիայի վարչապետների սանձերը քաշել, ողջ զայրույթը թափելու է իրեն անդամության թեկնածուի տեղ դրած Հայաստանի վրա։
Անահիտ Սաֆարյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից