Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ

Հայաստանի իշխանությունը նոր որոշում է կայացրել՝ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարելու համար։ Կառավարությունը պետբյուջեից նոր ևս 209 միլիոն դրամ է հատկացնում։ Գործադիրից պնդել են, թե փետրվարից մեկնարկած ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական նշանակություն ունի, կրճատելու է ստվերը։ Ակնկալում են, որ ծրագրի արդյունքում 90 հազար քաղաքացի գրանցված աշխատող կդառնա։ Առնվազն 3 տարվա չմարած վարկ ունեցող քաղաքացիները, ծրագրից օգտվելու համար պետք է գրանցված աշխատանք ունենան, որ նրանց եկամտահարկն ուղղվի վարկի մարմանը, իսկ վարկի մայր գումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը։ Առաջին փուլում ընդունված որոշումը վերաբերելու է մոտ 2900 անձանց, ովքեր դիմելու պահին աշխատանք ունեն։

Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ նման որոշումն արդարացի չէ պարկեշտ վարկառուների հանդեպ, որոնք, բանկերից վարկեր վերցնելով, պատշաճ կերպով կատարում են բոլոր վճարները, իսկ հազարավոր մարդիկ, ոչ պարկեշտ վարկառու լինելով, օգտվում են պետության տված արտոնություններից։ Այս որոշումը կարող է խթանել հանրության մոտ վարկերը չվճարելու, ապա և պետությունից աջակցություն ակնկալելու վարքագիծ, թեև մինչդեռ պետք է հակառակը լիներ, պետությունն ինքը խրախուսեր, որ մարդիկ վարկեր վերցնելուց կարողանային վճարել։

Դրա համար չափազանց կարևոր գործերից մեկը պետությանն է, բանկերի հետ պայմանավորվել՝ վարկերի տոկոսները նվազեցնելու, մարդկանց մինչև վերջ չկթելու համար։ Բայց գործող իշխանությունը գնում է ավելի շուտ ոչ թե քաղաքացիների կարիքները հոգալու, այլ ավելի շուտ, այսպես կոչված կաշառք, տրամադրելու ուղղությամբ, մտածելով, որ անհուսալի այդ վարկեր ունեցող քաղաքացիներն իրենց աջակցության պարագայում կդառնան իշխանության աջակիցը։

Անելիա Մարգարյան