Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Լավ հոտ չի գալիս․ Ադրբեջանն ամենօրյա հաճախականությամբ կրակում է, Սյունիքում անհանգիստ են

«Ժողովրդին քնացրել են, զոմբիացված վիճակ ա։ Վատը էն ա, որ հարմարվում ենք ադրբեջանական ամենօրյա կրակոցներին։ Եթե իրավիճակը թողնեն մեր հայեցողության տակ, մենք ինքներս մի բան կանենք։ Ապրելը դարձել ա դժվար, եթե չասենք՝ անհնարին»,- ներկայացնելով հանգստյան օրերի սահմանային քրոնիկոնը՝ MediaHub-ին ասաց Խոզնավարի բնակիչը։ 

Թե՛ Խոզնավարի, թե՛ հարևան Արավուսի ու Խնածախի բնակիչները գիշերները չեն քնում։

Ադրբեջանական կողմը ամեն օր ժամը 10։30-ից մինչև լուսաբաց կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ։ Բարեբախտաբար առ այսօր կորուստներ չեն եղել, փոխարենը վնասվել են բազմաթիվ տանիքներ, լուսամուտներ, արևային էներգահամակարգեր։

«Լավ հոտ չի գալիս։ Ոչինչ մեզ չեն ասում, ժողովրդի հետ անկեղծ չեն։ Ասում են՝ «գնում ենք խաղաղության, բայց չի բացառվում պատերազմ»։ Սա ղեկավարի խո՞սք ա։ Ինչքա՞ն կարելի ա ժողովրդին ահաբեկել պատերազմով, երբ մենք ամեն օր պատերազմի մեջ ենք։ Մենք նոր չենք հասկանում, որ Ադրբեջանի ուզածը Սյունիքն ա, իրենց նպատակը ավելի շատ Սյունիքն էր, քան Արցախը։ Քանի որ Արցախը նվեր են ստացել, դրանով Ադրբեջանի ախորժակը չի փակվել, մի օր սկսվելու ա, նորից եմ ասում՝ լավ հոտ չի գալիս»,- ասաց մոր զրուցակիցը։

Շաբաթ-կիրակի օրերին ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի երկայնքով՝ իրենց դիրքերին մոտ գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին MediaHub-ին ասացին նաև Տավուշի ու Գեղարքունիքի մարզի բնակիչները։ Սահմանապահ մարդիկ չեն հավատում պաշտոնական հաղորդագրություններին։ Մեր դիտարկումներին, որ ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ ուղղակի «օդ են կրակում», թշնամու կրակի տակ գիշերները լուսացնող բնակիչները կառավարության անդամներին հրավիրում են մեկ օր գիշերելու իրենց գյուղերում։ 

«Եթե գան, կտեսնեն, թե ո՛ր ուղղությամբ են կրակում։ Ու էդ պահին, որ տեսնեն մեր էրեխեքի վիճակը, համոզված եմ՝ էլ նման հայտարարություններ չեն անի»,- հավելեց սյունեցի տղամարդը։ 

Հիշեցնենք, որ ՊՆ սահմանին առնչվող վերջին հաղորդագրությունը հրապարակվել է ապրիլի 23-ի երեկոյան, երբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։