Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հազարավոր գործիչներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել, առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանությանը, մի շարք երկրներում էլ օրենսդրական մակարդակով են հիշատակել, դատապարտել Թուրքիայի կատարած ոճրագործությունը։

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։ Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայերեն գրառում նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին է արել։

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:

Ցանկը երկար կարելի է շարունակել: Ու ստացվում է, ցավոք, այսօր Հայոց ցեղասպանությունը հիշելու և պահանջելու գործը մնացել է միայն օտարերկրյա գործիչների, մամուլի, աշխարհի բոլոր հայերի, քաղաքակիրթ հանրության ուսերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ամբողջությամբ հրաժարվել պատմական հիշողությունից և Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։

Դրա վառ օրինակը Ապրիլի 23-ին տեղի ունեցած ավանդական Ջահերով երթն էր, որին աջակցելու փոխարեն ՀՀ իշխանությունները հազարավոր ոստիկանների էին մոբիլիզացրել՝ երթի մասնակիցներին ահաբեկելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը դատապարտող հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մտահոգությունը, սակայն, ընդդիմության կողմից օրերս խորհրդարանում ներկայացված օրինագիծն էր՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ նախագծի ընդունման շուրջ միասնությունը կարող է համախմբման գործոն ու ազդակ դառնալ։ Ի վերջո, հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ազգային արժեքների դեմ ոտնձգությունների այն շարքը, որ հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։

Խորհրդանշական է, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցին օգտագործվող խորհրդանիշները երկուսն էին՝ անմոռուկը, որ վաղուց դարձել է Ցեղասպանության ճանաչման պայքարի նշան, և Արարատ լեռը, որ Թուրքիայի պնդմամբ ու Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում։ Հայաստանի իշխանությունները, Ցեղասպանության ուրացման իրենց ջանքերից բացի, նաև ոտնձգում են Սուրբ լեռան դեմ, անգամ փորձում այն հեռացնել ՀՀ զինանշանից։ Սակայն հանրության արձագանքը տեսնելով՝ վստահ կարելի է ասել, որ միանշանակ չի հաջողելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում